Լոռու մարզում 27-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Niva-ով բախվել է Վիլիսին, իսկ հետո հարվածել արգելապատնեշին. կան վիրավորներ
Երեկ` դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 27-ամյա Գևորգ Գևորգյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 45 ՍՏ 569 համարանիշի և Վրեժ Սարգսյանի վարած UAZ մակնիշի 34 FP 772 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Niva-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշին: Վթարի հետևանքով Niva-ի վարորդ Գ. Գևորգյանը, նրա ուղևոր, 24-ամյա Վարդան Դեմուրխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Կարեն Մոսինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում:
