Օձն իր պորտով չէր մտնի էդ տուն. հարեւանները ապշած են` ինչպես է հաջողվել մտնել հայտնի գործարարի տուն
«Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի հարեւանները զարմացած են, թե ինչպես է ավազակային հարձակման պահին վնասազերծված, ապա հիվանդանոցում մահացած 39-ամյա Գեւորգ Սարգսյանը կարողացել մուտք գործել առանձնատուն՝ հաշվի առնելով անվտանգության ուժեղ համակարգի, կողպված դարպասների եւ բարձր պարսպի առկայությունը:
«Ախր, օձն իր պորտով չէր կարող էդ տուն մտնել, երեւի վերտալյոտով ա մտել ու անցել գործի»,-NEWS.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց հարեւանուհիներից մեկը՝ խուսափելով նշել իր անունը:
Հարեւաններից մեկը, սակայն, կարծիք հայտնեց, որ Գեւորգ Սարգսյանը մուտք է գործել առանձնատան հետնամասից, որտեղ պարիսպն ավելի ցածր է:
«Իրանց տան կողմից հայաթներով եկել, հասել ա տան մոտ, ու էդտեղ պատը ցածր ա, պատի վրայով թռել, մտել ա»,-ասաց հարեւանը:
մանրամասն՝news.am-ում
