Քրեական աշխարհի կարկառուն դեմքերը հարգել են հայ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի հիշատակը
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ քրեական աշխարհի կարկառուն դեմքերից շատերը, այդ թվում նաեւ ՌԴ-ից, Վրաստանից ու տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր մարդիկ, հավաքվել են հարգելու ազգությամբ հայ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ հանցավոր շրջանակներում ավելի հայտնի Արմեն Կանևսկոյի հիշատակը: Ասում են այդ հավաքի շրջանակներում քննարկվել են նաեւ կրիմինալ աշխարհին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ հանդիպման մասնակիցներից որոշների նախաձեռնությամբ փորձել են թուլացնել քրեական աշխարհի որոշ խմբավորումների միջեւ առկա լարավածությունը:Հանդիպման ընթացքում հատկապես փորձ է արվել առավել մեծ արտոնություններ շնորհել հատակապես Կանեւսկոյի կլանի ներկայացուցիչներին, որոնք դեռ որոշակի պարզաբանումներ ունեն անելու քրեական աշխարհի այն հատվածի հետ, ովքեր փորձում են Կանեւսկոյի հայաստանյան թեւից առավել անկախ ու անջատ գործել: (Հանդիպման մանրամասների մասին կխոսենք՝հաջորդիվ):
Հիշեցնենք, որ 2010թթ-ի Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Աստրախանում մահացել է ազգությամբ հայ «օրենքով գող» Արմեն Հարությունյանը՝ հանցավոր շրջանակներում ավելի հայտնի որպես Արմեն Կանևսկոյ։ Վերջինս իր մահկանացուն կնքել է հիվանդանոցում՝ միանգամից մի քանի կենսական կարևոր օրգանների աշխատանքի խաթարվելու հետևանքով։
40-ամյա Կանևսկոյը հայտնի էր հանցավոր աշխարհում «կնքահոր» համարում ունեցող Դեդ Հասանի հետ մտերիմ հարաբերություններով, ավելին՝ նա համարվում էր Դեդ Հասանի «աջ ձեռքը», ինչպես նաև նրա «մարդը» Կուբանում, այդպիսով բավականին ազդեցիկ դեմք էր Ռուսաստանի հանցավոր աշխարհում։
Նովոռոսիյսկի դատարանի վճռով Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել մարդու առողջության համար վտանգավոր վնաս պատճառելու մեջ, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական պայմանավորվածության համաձայն և երկու և ավելի անձանց հանդեպ, ու դարձել մահվան պատճառ։ Այս հանցանքի համար Հարությունյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման և պատիժը պետք է կրեր խիստ ռեժիմի կալանավայրում։
Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում 1970թ.։
