1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների հոգևոր տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

Հայր Սուրբարտադպրոցականդաստիարակությանկարևորհաստատություններիցեն հայորդաց տները:Կներկայացնե՞ք դրանցդերնառհասարակ մեր ազգայինև հոգևոր մշակույթիպահպանման գործում:

Նախ, 1993 թվականին, երբ արդեն Խորհրդային Միությունը քանդվել էր և պիոներ- պալատները մատնվել էին անորոշության: Ներկայիս Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, իմաստություն և խոհեմություն ունեցավ ձևավորել այս կառույցը, որպեսզի հնարավոր լիներ ոչ միայն երեխաներին փողոցից կտրել, այլ նաև նրանց դաստիարակել քրիստոնեական արժեքներով: Երբ երեխան ինքը չի ստեղծում, իր աչքը դնում է այլոց ստեղծածի վրա:


Այսինքն, Վեհափառը ցանկացավ շնորհալի երիտասարդություն ձևավորել, նրա նպատակը դարձավ ստեղծագործ հայ մարդու կերպարը ձևավորել այս դարբնոցներում, որոնք կոչվում են հայորդաց տներ: Այստեղ երեխաները ստանում են ոչ միայն մասնագիտական ուսում՝ երգ, պար, նկարչություն, փայտի փորագրություն, քանդակագործություն, դաշնամուր, մարմնամարզություն և տարատեսակ նմանատիպ մասնագիտություններ, այլև հոգևոր, ազգային դաստիարակություն, որով մենք կարող ենք մեր վաղվա հայ մարդու կերպարը ճիշտ ձևավորել:

Այսօր որքա՞ն սաներ ունեն Հայորդաց տները:

 

Դա պայմանավորված է տարվա եղանակներով, ասենք, ձմռանը սաների թիվը նվազում է, իսկ դրանից հետո անշուշտ բավական մեծ է, մեր ընդհանուր ութ կառույցներում նրանց թիվը կազմում է մոտավորապես 3000-ից ավելի:

Շաբաթվա ընթացքում ո՞րքան ժամանակ է տրամադրվում «Կրոն»առարկայինորը շատ կարևոր է քրիստոնյա անհատիձևավորման համար:

 

Ընդհանրապես շաբաթական մեկ օր ենք հատկացնում յուրաքանչյուր դասարանին, որովհետև երեխաները շաբաթը երեք անգամ հետևում են այն առարկային, որի մեջ գալիս են այստեղ խորանալու, որպեսզի կարողանանք իրենց հնարավորություն տալ նաև դասերը նորմալ պատրաստել: Չենք ուզում ծանրաբեռնել, բայց այդ մեկ օրվա ընթացքում շատ սեղմ, շատ խիտ ներկայացվում է ինչպես եկեղեցու, այնպես էլ կրոնի պատմությունը: Յուրաքանչյուր տոնի ժամանակ երեխաները ստանում են համապատասխան բացատրություն, թե ինչի՞ն է տվյալ տոնն առնչվում, ո՞րն է դրա իմաստն ու նշանակությունը:

Պատահում են ծնողներ, ովքեր չգիտակցելով կրոնի դասընթացի կարևոր նշանակությունը երեխայի զարգացման գործում, այդ մեկ ժամվա պատճառով երեխային տեղափոխում են այլ որևէ խմբակ՝ անհատական պարապունքների:

Ես կարծում եմ, որ ծնողը նման մոտեցում ունենում է երկու պատճառով. կամ նրանք համոզված աթեիստներ են, կամ աղանդավորական ինչ-որ շարժման հետևորդներ, եթե հրաժարվում են իրենց երեխային մեզ մոտ կրոնի դասընթացների ուղարկել: Այնպես, որ մնացյալ պարագաներում չեն եղել խնդիրներ, դեպքեր, երբ ծնողները չուզենան, որ իրենց երեխաները կրոնական դաստիարակություն ստանան:

Կրոնի ուսուցիչները հաճախո՞ւմ են վերապատրաստման դասընթացների:

 

Անշուշտ, ամեն անգամ վերապատրաստվում են, որովհետև կրոնի մասնագետներն ամեն երկուշաբթի գալիս են այստեղ: Մենք ունենք ուսումնական գծով փոխտնօրեն՝ Արա Հովհաննիսյանը, ով մեր նախկին վարդապետներից է, ամեն երկուշաբթի վերապատրաստում է անցկացնում կրոնի ուսուցիչների հետ:

Իսկ քրիստոնեական դաստիարակության հարցում ի՞նչ պետք է ծնողն անի իրհերթին:

Քրիստոնեական դաստիարակություն՝ նշանակում է երեխային տալ մի բան, իսկ որպեսզի կարողանաս երեխային մի բան տալ, նախ ինքդ պետք է կարողանաս ունենալ այն: Երեխան առաջին հերթին պետք է սովորի մտածել: Ես միշտ մեր մանկավարժներին պատվիրում եմ երեխաներին սովորեցնել մտածել: Նկարել սովորելուց առաջ նա պիտի մտածի՝ ինչ և ինչպես նկարել, ինչ տրամադրություն արտահայտել: Մենք մեր երեխաներին պետք է հասկացնենք, ոչ թե խաղացնելով մեծացնենք:


Շատ հաճախ ասում ենք՝ դե լավ, երեխա է, կմեծանա կփոխվի. ոչ, երեխան փոխվում է հենց ծնված օրից: Եթե երեխային մեծացնում են որպես խաղալիք, երեխան ամբողջ կյանքում մնում է խաղալիք, բայց մեզ է պետք ձևավորել մարդ, այլ ոչ թե խաղալիք, և այդ իսկ պատճառով պետք է ավելի խոհեմ լինենք: Այդ հարցում ամենակարևոր դերն ընտանիքինն է, դպրոցը դասավանդելու, դաստիարակելու տեղն է, իսկ ընտանիքը երեխային ձևավորելու տեղն է: Ընտանիքը պիտի լինի այն կաղապարը, ըստ որի երեխան պետք է մարդ ձևավորվի:

Իսկ ազգային-եկեղեցական ոգով կերտելու համար առհասարակ ի՞նչ այլծրագիր կառաջարկեիք:

Դա հատուկ ծրագիր է, հատուկ գործընթաց: Ես ազգայինի գաղափարը վեր եմ դասում ամեն ինչից: Մեզ թվում է, թե ազգայինն անկարևոր խնդիր է, որ երբ ազատ լինենք՝ կարող ենք այդ մասին պարզապես խոսել: Ազգայինն ամենակարևոր խնդիրն է, այն պետք է տանը մատուցվի: Յուրաքանչյուր ծնող իր ընտանիքում պետք է կարողանա փոխանցել այդ ոգին իր զավակին այնպես, որ նրա մեջ զգացվի ազգային կերտվածքը:


Դա ամենակարևոր և լուրջ խնդիրն է: Այդ իմաստով հրեաները կարողացան շատ ճիշտ լուծել այդ հարցն ի տարբերություն մեզ, քանի որ առ այսօր մենք չենք կարողացել վերջնական լուծում տալ, թե ինչ է ազգային խնդիրը, ինչպես է հնարավոր ազգային գաղափարներ իրականացնել, չնայած ես չեմ ընդունում ազգային գաղափարախոսությունը, որովհետև ազգայինը չի կարող գաղափարախոսություն լինել, ազգայինը կարող է միայն ծրագիր լինել: Ընտանիքները գաղափարախոսություն չեն ունենում, ընտանիքներն ունենում են իրենց ընտանեկան սովորությունները, ավանդությունները, ոգին պահող ծրագրերը: Այդ նույնը պետք է լինի նաև մեծ ընտանիքի պարագայում, որը կոչվում է հայ ժողովուրդ:

 

Հարցազրույցը պատրաստեց Նարե Ոսկանյանը

Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ... «Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կ... Իսկ առջեւում ավելի կարեվոր ու հզոր օպերացիանե... Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan