«Մի պահ ուզում էին Գառնիում սրճարան սարքել, հիմա էլ սա են մեր գլխին սարքում, մենք շատ գոհ ենք, թող մեզ ու մեր գյուղը հանգիստ թողնեն»
Գառնեցիները՝ բողոքում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ:
«Մենք չենք ուզում մնալ առանց ոռոգման ջրի, առանց այն էլ մենք ջրի խնդիր ունենք, եթե այն հիմա տեղափոխեն մեկ այլ գյուղ, ապա մեր գյուղի վիճակը էլ ավելի կվատանա, բերք չունենք, պատկերացրեք չջրենք ինչ օրը կընկնենք, մենք ինչպես կարող ենք առանց ոռոգման ջրի յոլա գնալ»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչների տիկին Անահիտը:
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման միջոցով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղ, որից էլ պետք է սնվեն մարզի 12 համայնքները: «Տեսնենք Գառնիի գյուղապետն ինչ է աասում, մենք պետք է նրանց հետ ընդհանուր համաձայնության գանք, հիմա մեզ ջուր հարկավոր չի, բայց գարնանաը պետք է գալու, մենք որքանով համոզված լինենք, որ մեզ նորմալ ջուր կմատակակարեն, ու չեն խաբի: Մենք վստահություն չունենք, այդ իսկ պատճառով էլ բողոքում ենք, եթե կարիք լինի նույնիսկ նամակ կգրենք նախագահին, որ էդ խնդրին լուծում տա: Ոնց որ գառեցիների գլիխին գալովի լինի, ամեն տարի մի բան սարքում են, մի պահ ուզում էին Գառնիում սրճարան սարքել, հիմա էլ սա են մեր գլխին սարքում, մենք շատ գոհ ենք, թող մեզ ու մեր գյուղը հանգիստ թողնեն»,-ասաց գյուղացին:
Նրանց խոսքով՝ այս ամենի արդյունքում իրենց գյուղը կզրկվի ոռոգման ջրից։ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն էլ հույս հայտնեց, որ ամեն ինչ կարգին է լինելու, գյուղացիները մտահոգվելու կարիք չեն ունենա, ուղղակի պետք է մինչեւ գարուն սպասեն:
