«Մանկաբույժին Պետք է աշխատելու իրավունքից զրկեն, բայց մեր բողոքը մերժել են, մենք հիմա պետք է մտածենք մեր հետագա քայլերի մասին»
Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւ Սիրադեղյանը Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի որոշման դեմ տուժող եւ պատասխանող կողմերի բողոքները: «Մենք պահանջում էինք, որ համաներմամբ պատժից ազատված մանկաբույժ Լիլիթ Վարդանյանին ազատազրկել 3, Զարինե Այվազյանին՝ 3 տարի 6 ամսից ժամկետով՝ համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա փոխարեն: Պետք է իրենց պատիժը կրեն, առաջին ատայնի որոծումը մեզ չի բավարարել, նրանք պետք է իրենց կատարած հանցանքի համար պատասխան տան»,-ասաց իրավահաջորդի ներկայացուցիչը:
Վերջինս տեղեկացրեց, որ իրենք պահանջում էին նաև, որ մանկաբույժներին զրկեն որոշակի գործունեւությամբ զբաղվելու իրավունքից: «Պետք է աշխատելու իրավունքից զրկեն, բայց մեր բողոքը մերժել են, մենք հիմա պետք է մտածենք մեր հետագա քայլերի մասին»,-ասաց Սիրադեղյանը: Նա տեղեկացրեց, որ «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժների պաշտպանները՝ նրանց արդարացնելու պահանջով. «Չգիտենք նրանց բողոքը այժմ ինչ փուլում է գտնվում, չէինք զարմանա, որ այն ընդունեին և նրանց արդարաեցնեին»:
Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Հունիսի 15-ին գործով ամբաստանյալ բժշկուհի Լիլիթ Վարդանյանին դատարանը դատապարտեց 2, իսկ բուժքույր Զարինե Այվազյանին՝ 2,5 տարվա ազատարկման:
