1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ հյուրընկալել են բազմաթիվ երեխաների

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Գեղամասար, Փամբակ-Դարանակ, Արփունք, Սոթք, Շատջրեք, Շատվան, Արեգունի, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Տրետուք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Ավազան, Վայոց ձորի մարզի Սերս, Խնձորուտ, Խաչիկ, Բարձրունի, Արարատի մարզի՝ Տիգրանաշեն, Զանգակատուն, Երասխ, Տավուշի մարզի Բերքաբեր, Սարիգյուղ, Պառավաքար, Սևքար, Դովեղ, Վազաշեն, Կողբ, Ոսկեվան, Կայան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեհովիտ, Կոթի, Այգեպար, Բերդավան, Բաղանիս, Արծվաբերդ, Ոսկեպար, Մովսես, Ներքին Ծաղկավան, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Չինարի, Բարեկամավան, Կիրանց, Այգեձոր համայնքների բազմաթիվ երեխաների, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաների, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց: «Սիրելի՛ երեխաներ, ես և տիկին Ռիտա Սարգսյանը շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ավագներն ասում են՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որպեսզի նոր տարում ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Ցանկանում ենք, որ այս արձակուրդային տոնական օրերը ձեզ նոր, լավ եռանդ հաղորդեն, որպեսզի կարողանաք ավելի լավ սովորել, որպեսզի կարողանաք դառնալ մեր երկրի արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ:

Ցանկանում ենք, որ այս և նման օրերը, սիրելի՛ երեխաներ, ձեզ լավ տրամադրություն հաղորդեն, որպեսզի դուք լինեք ավելի երջանիկ, լավատես լինեք, որպեսզի դուք տրամադրվեք բարի գործերի: Ուզում եմ, որպեսզի դուք վստահ լինեք, որ ձեր ծնողները և, ընդհանրապես, բոլոր մեծահասակներն ամեն ինչ անելու են, որպեսզի դուք բարով մեծանաք, որպեսզի դուք կյանքի նկատմամբ լցվեք լավատեսությամբ, լինեք բարի, որովհետև աշխարհն ավելի լավն են դարձնում բարի մարդիկ, աշխարհն ավելի լավն են դարձնում լավատեսությամբ լցված մարդիկ: Չարությամբ, կեղծավորությամբ անհնար է լավ գործեր կատարել: Մենք ուզում ենք, սիրելի՛ երեխաներ, որպեսզի դուք մի քանի տարի հետո գաք այս դահլիճ արդեն բոլորովին այլ կարգավիճակով: Ցանկանում ենք, որպեսզի ձեզնով հպարտանան ոչ միայն ձեր ծնողները, այլ մեր ողջ ժողովուրդը, այնպես՝ ինչպես ամեն տարի այստեղ այս դահլիճում հավաքվում են գերազանց սովորողները, հանրապետական և միջազգային մրցույթներում հաղթողները, և մենք բոլորս հպարտանում ենք: Ուզում եմ, որպեսզի այստեղ եղած տղաներն ունենան այնքան հաջողություն, որքան հաջողություն ունեն, օրինակ, Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ապրեք խաղաղ երկնքի տակ, ցանկանում ենք, որպեսզի ձեր ծնողները շատ ավելի ժամանակ և հնարավորություն ունենան ձեր գիտելիքները, ձեր աշխարհայացքն ընդլայնելու համար: Այստեղ հիմնականում ներկա են սահմանամերձ շրջանների երեխաները: Բոլորի համար խաղաղությունն ամենացանկալին է: Մարդն ապրի Տավուշում, թե Երևանում, խաղաղությունը երկուսի համար էլ նույն բարձր արժեքն ունի, որովհետև պատերազմը շատ վատ բան է, սիրելի՛ երեխաներ: Եվ մենք ձեզ ցանկանում ենք, որպեսզի երբեք, որևէ անգամ դուք կրակոց չլսեք: Ամեն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդպես լինի: Աշխարհի ամենալավ բանը գիրքն է, սիրելի՛ երեխաներ: Ուզում եմ, որպեսզի դուք, ինչպես ասում են՝ պինդ լինեք, առաջին հերթին՝ տղաները:

Ուզում եմ, որ մեր աղջիկներն էլ շատ հոգատար լինեն, նմանվեն իրենց մայրերին, իրենց տատերին, լինեն շատ գեղեցիկ, կարգապահ, որ հեռու ապագայում ունենաք ձեզ պես կարգապահ, գեղեցիկ երեխաներ: Մեկ անգամ ևս մենք շնորհավորում ենք ձեզ այս լավ տոնի կապակցությամբ, և բոլորդ միասին պետք է խոստանաք, որ դուք ուրախ եք լինելու: Պետք է ուրախ լինել, որպեսզի կարողանաք շատ լավ գործեր կատարել: Իսկ մեր երկրի ապագան դուք եք և ձեր հասակակիցները մեր հանրապետությունում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում ենք ձեզ այս փայլուն, այս ամենալավ տոներից մեկի կապակցությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ, և Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության թանգարան և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար երեկ նաև շրջայց է կազմակերպվել գիշերային տոնական Երևանով: ժ

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan