Բացահայտվել է Ավանի բենզալցակայանի վրա կատարված ավազակային հարձակումը. կասկածյալներից մեկը դասակի հրամանատար է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այսօր ձերբակալվել են դեկտեմբերի 21-ին Ավանում բենզալցակայանի վրա զինված հարձակում գործած անձինք: Մեր տեղեկություններով, երկու կասկածյալներն էլ Երևանի բնակիչների են, ընդ որում` նրանցից մեկը դասակի հրամանատար է:
Հիշեցնենք, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, վաղ առավոտյան դիմակավորված 2 անձ ատրճանակով ու դանակով զինված ավազակային հարձակում էին գործել Երևանի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի վրա, և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, բենզալցակայանի աշխատակցից գումար պահանջել: Իսկ երբ նա դիմադրել էր, դանակով և ատրճանակով բազմաթիվ հարվածներ էին հասցրել գլխին ու մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի:
Բենզալցակայանի աշխատակից,1968 թվականին ծնված Ա.Մարտիրոսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնւմ մահացել էր:
մանրամասն՝pastinfo.am-ում
