«Մեզ անիմաստ նոր ծախսի տակ են գցում, մեկի բիզնեսն են ծաղկեցնում, մենք էլ հեռուստացույց չենք նայի»,-դժգում են բնակիչները
Շատերը ձեռք չեն բերել ընդունիչներ, նրանք դժգոհում են
Ամանորի եռուզեռին, հոգսերին զուգահեռ, մարդկանց այս օրերին անհանգստացնում է մի հարց.որքանո՞վ են պատրաստ մեր հայրենակիցներն այս նորամուծությանը և ձգտում են արդյոք ձեռք բերել այնպիսի հեռուստացույցներ, որոնցում արդեն իսկ ներկառուցված թվային ընդունիչներ կան: Ինչպես հայտնի է, 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանն անալոգային հեռարձակումից անցում է կատարելու հեռուստատեսության թվային հեռարձակման: Պարզվում է շատերը ձեռք չեն բերել ընդունիչներ, նրանք դժգոհում են, որ չեն կարողանում հասկանալ ինչի համար է այդ նորամուծությունը:«Մեզ անիմաստ նոր ծախսի տակ են գցում, մեկի բիզնեսն են ծաղկեցնում, մենք էլ հեռուստացույց չենք նայի, մի բան կար նայում էինք՝ հոգսերից մի փոքր ցրվում, հիմա դա էլ չենք նայի»,-Fnews.am-ի հետ զրույցում նկատեցին երեւանաբնակներից շատերը:
Էլեկտրոնիկայի մի շարք խանութ-սրահներում անցկացրած փոքրիկ հարցախույզից էլ պարզ դարձավ, որ հեռուստացույց գնել պատրաստվող քաղաքացիները հետաքրքրված են հատկապես այն մոդելներով, որոնցում արդեն իսկ ներկառուցված թվային ընդունիչներ կան:
«Զիգզագ» խանութում թվային ընդունիչների արժեքը սկսվում է 13 հազար դրամից: «Վեգա» էլեկտրոնիակայի վաճառասրահներում ընդունիչների ամենամատչելի տարբերակի գինը 8500 դրամ է: Իսկ ահա էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող «Վի էլ Վի» խանութ-սրահից էլ տեղեկացրեցին, որ իրենց մոտ վաճառվող թվային ընդունիչների գինը ևս սկսվում է 13 հազար դրամից:
