«Շումախերական» վթար Երևանում. BMW-ն բախվել է մի քանի տան պատերի ու հայտնվել բակում. կան վիրավորներ. վարորդը դիմել է փախուստի
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում BMW մակնիշի 55 VV 556 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 121, 123 և 125 շինությունների պատերին, այնուհետև հայտնվել սեփական տան բակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով թիվ 125 հասցեի բնակիչներ, 54-ամյա Կարապետ Գասպարյանը, 29-ամյա Մկրտիչ Գասպարյանը և 12-ամյա Անի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Գ. Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի աշխատակիցները, ինչպես նաև հրշեջ-փրկարարական խումբը:
մանրամասները՝ shamshyan.com-ում:
