Պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր ներբեռնելու եւ վաճառելու համար մեղադրվող տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչել
Աբովյանի 45-ամյա բնակիչ Մայիս Բ.-ն, որը դատարանի առջեւ էր կանգնել ` Աբովյան քաղաքում գտնվող կրպակում համակարգչային տեխնիկայի միջոցով տարբեր ինտերնետային կայքերից պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր ներբեռնելու եւ դրանք վաճառելու համար, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:
