Բանակում թոքաբորբի կամ որևէ այլ հիվանդության հետ կապված որևէ անհանգստացնող ցուցանիշ չունենք. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ ` ՀՀ զինված ուժերում, թոքաբորբի, գրիպի կամ որևէ այլ հիվանդության հետ կապված որևէ անհանգստացնող ցուցանիշ չկա` անդրադառնալով հարցին, թե, արդյոք, բանակում կա՞ն թոքաբորբով հիվանդացության դեպքեր:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ բուժհիմնարկներում արձանագրվել է մահվան 2 դեպք H1N1 վիրուսի, որը 10-րդ դեպքն է:
ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, որ անկախ այս կամ այն հիվանդության առկայությունից, բանակում ցրտերն ընկնելուց առաջ իրականացվում են հիվանդությունների կանխարգելման պլանային միջոցառումներ` սկսած տաք հագուստներից մինչև շենք-շինությունների տաքացման համակարգեր:
