Նոր Նորքի ոստիկանները բռնել են Գիժ Արթուրին, ով թաղապետի նախկին տեղակալի տնից հափշտակել է 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ոստիկանները բացահայտել են հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած առանձնակի խոշոր չափի գողության դեպք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են բերման ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա «Գիժ Արթուր» մականվամբ Արթուր Ղազարյանին:
Պարզվել է, որ հունվարի 6-ին Բագրևանդ թաղամասի թիվ 24 տան 2-ր հարկի եվրոպատուհանը հատուկ միջոցներով բացելով՝ նա ներս է մտել նշված տուն և այնտեղից հափշտակել 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ռազմիկ Գրիգորյանին:
Իրավապահներն ունեն լուրջ կասկածներ, որ նախկինում դատապարտված Գիժ Արթուրն այս գողությամբ չի բավարարվել և հնարավոր է՝ նման հանցագործություններ էլի կատարած լինի:
