Հիմա ես որ ռայոնի բժիշկ եմ, ինչ լինի ի՞նձ պետք է մեղադրեք. 5-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի
«Արմավիր» բժշկական կենտրոնի Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանն իրեն մեղավոր չի համարում նորապատցի 5-ամյա Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ։
Անահիտ Պետրոսյանը, որին երեխայի մահվան փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պարտականությունները չկատարելու համար, NEWS.am հետ զրույցում ասաց, որ 2015թ. հունիսի 16-ին հիվանդանոց տեղափոխված երեխան իր մոտ մնացել է ընդամենը 2 ժամ։
«էդ օրը հիվանդանոց եկավ իր ոտքով, բարձր ջերմությամբ, համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, բայց հետո ցնցումների մեջ է ընկել, ցնցումներից հանել ենք ու միանգամից Վերակենդանացման բաժանմունք տեղափոխել, հետո Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Հիմա ես որ ռայոնի բժիշկ եմ, ինչ լինի, ի՞նձ պետք է մեղադրեք»,-ասաց բժշկուհին:
Նա պնդեց, որ երեխան ի ծնե հիվանդ է եղել, առողջական տարբեր խնդիրներ ունեցել։ Մինչդեռ երեխայի մայրը` Լուսինե Ամիրխանյանը, NEWS.am–ի հետ զրույցում ավելի վաղ վստահեցրել էր, որ երեխան մինչեւ հիվանդանոց տեղափոխվելն առողջ է եղել, այդ օրը բարձր ջերմություն է ունեցել։
մանրամասն՝news.am-ում
