«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը միջամտություն է մեկ այլ միջազգային կազմակերպության գործունեությանը». Բաքու
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջինհայտարարությունըմիջամտություն է մեկ այլ միջազգային կազմակերպության գործունեությանը, (որը ձգտում է ներդրում ունենալ հակամարտության կարգավորման մեջ): Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ըստ Հաջիևի՝ դա նաև միջամտություն է պետության ինքնիշխանությանը, որը դիմել է միջազգային կառույցի՝ լուրջ մտահոգություն առաջացանող հարցի կապակցությամբ:
«Նման հայտարարությունը կասկածի տակ է դնում համանախագահների անկողմնակալությունը»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը:
Նա միջնորդներին մեղադրել է «հաշտողական դիրքորոշման» մեջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ չեն արդարացրել մանդատը, որը նրանց տրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից. ավելի քան քսան տարի տևող հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»,- ասել է Հաջիևը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների՝ «բանակցային գործընթացում որպես մոնոպոլիստ հանդես գալու որևէ հիմք չկա»:
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը «խրախուսում է բոլոր միջազգային կառույցների խաղաղարար գործունեությունն ու ներդրումը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության վերականգնման գործում»:
