«Շորերդ դզի». ԱԱԾ պետը՝ լրագրողին.VIDEO
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն այսօր Եռաբլուրում լրագրողներին հայտարարեց. «Որևէ հարցի չեմ պատասխանում»:
Բայց եղան հարցեր, որոնց նա տվեց պատասխաններ:
Մասնավորապես Գորիկ Հակոբյանը չբացառեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն եւ կդառնան մեկ կառույց: «Ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա:
Իսկ ո՞ւմ է տեսնում այդ կառույցի ղեկավար, վերջինս նշեց. «Ինձ եմ տեսնում»:
Այս պատասխանից հետո լրագրողները հարցրեցին՝ հնարավո՞ր է նրա պաշտոնավարումը երկարաձգվի՝ վերջինս պատասխանեց. «Հնարավոր է»:
Այնուհետև, նայելով հարց տվող լրագրողներից մեկին, ԱԱԾ տնօրենն ասաց. «Շորերդ դզի»:
Վերջինս չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամներից մի քանիսն ազատ արձակվեցին:
Լրագրողներից մեկի հարցին էլ, թե՝ հավե՞րժ եք պաշտոնավարելու, ԱԱԾ տնօրենը հարցին հարցով պատասխանեց. «Ո՞վ էր ասում՝ հավերժ եք լինելու: Դուք կուլտուրայից… մի քիչ քիչ ա ձեր մոտ»:
Այնուհետև կանգնելով պաշտոնյաների կողքին՝ ԱԱԾ տնօրենը լրագրողների հասցեին ասաց. «Արա լավ, զզվանքս գալիս ա արդեն, այ քեզ բան: Հավերժ եք ըլնելու, ասում ա»: