«Տոնի օրը եկել եք՝ առանց փաստերի հեքիաթներ եք պատմում».VIDEO
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն վստահեցնում է, որ ինքը որևէ առնչություն չունի օֆշորային սկանդալի հետ, որտեղ խոսվում է նաեւ նակին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցության մասին:«Բացարձակ ո՛չ, որ ունեմ առնչություն, ի՞նչ պատասխանեմ: Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերվում»:
Իր բիզնեսների հետ կապված հարցերին էլ արքեպիսկոպոս Կճոյանը արձագանքեց. «Եթե գտնես՝ նվիրում եմ քեզ»: Դիտարկմանը, որ սրբազան հայրերը պետք է ավելի հանդուրժող լինեն՝ նա այսպես պատասխանեց. «Ավելի հանդուրժող ինչպե՞ս եք պատկերացնում: Տոնի օրը եկել եք՝ առանց փաստերի հեքիաթներ եք պատմում»: Վերջինիս դուր չեկան լրագրողների հարցերը և փորձեց հեռանալ՝ ասելով. «Դուք ինձ ձանձրացրիք, խելոք եղեք»: