Արմավիրում 12-ամյա դստեր հետ մոր առջև ոչ ավանդական սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվողը արդարացվել է
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ արդարացման դատավճռով է ավարտվել 2013 թվականի հունիսի 20-ից ընթացող դատական քննությունը 24-ամյա Սաշա Ս.-ի գործով (այս ու գործով անցնող մնացած անունները փոխված են):
Սաշա Ս.-ին մեղսագրվել էր հետևյալ արարքը. նա և համագյուղացի Ալիկը Հենրիկ Ս.-ի միջոցով ծանոթացել են վերջինիս հետ պահակային տնակում ապրող Հայկուշի ու նրա անչափահաս՝ 2000 թվականին ծնված դստեր՝ Գալյայի հետ:
Ալիկն ու վերոհիշյալ Սաշան Հենրիկից իմացել են, որ նա ինտիմ կապի մեջ է գտնվում Հայկուշի հետ, ցանկացել են իրենք ևս նմանատիպ կապ հաստատել այդ կնոջ հետ:
Երիտասարդներն իրենց ցանկության մասին հայտնել են Հենրիկին, վերջինս դեմ չի եղել:
2012 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում Ալիկն ու Սաշան ուտելիք և խմիչք են գնել ու գնացել են Հայկուշի բնակատեղին, որտեղ տվյալ պահին եղել են Հենրիկը, Հայկուշը, վերջինիս ընկերուհին ու անչափահաս դուստր Գալյան:
Հաց ուտելուց հետո Հենրիկն ու ընկերուհին գնացել են:
Սաշան Հայկուշին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ստացել է նրա համաձայնությունը, նրա հետ պառկել է մուտքի մոտ դրված մահճակալին:
Այդ ընթացքում Ալիկը, ըստ մեղադրանքի, գրկել է անչափահաս՝ այն ժամանակ 12 տարեկան աղջկան ու նրա հետ պառկել է պատուհանի տակ դրված մահճակալին: Նա օգտվել է անչափահաս աղջկա անօգնական վիճակից ու «խաթարված ձևով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ»: Մայրը չի միջամտել…
Հարկ է ասել, որ Ալիկ Մ.-ն նույն ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա դեկտեմբերի 18-ին կայացրած դատավճռով արդեն իսկ արդարացվել է՝ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքում:
Ըստ Սաշա Ս.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա, տեսնելով անչափահաս Գալյայի մոր՝ Հայկուշի հանդուրժողականությունը, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 23-ի սահմաններում գնացել է հիշյալ տնակը, որտեղ Հայկուշն ու անչափահաս Գալյան մենակ են եղել: Սաշան ցանկություն է հայտնել ոչ ավանդական եղանակով հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ: Մայրը… չի առարկել…
մանրամասները՝1-in.am-ում :
