Երկու հայ տղամարդ եւ մեկ կին ԱՄՆ-ում ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի աճեցման եւ վաճառքի համար
Լոս Անջելեսի ոստիկանությունը հունվարի 29-ին ապօրինի կանեփ աճեցնելու եւ թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալել են ազգությամբ հայ 2 տղամարդու եւ մեկ կնոջ: Այս մասին հաղորդում է mynewsla.com կայքը:
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա Արմեն Սիմոնյանը, 28-ամյա Միքայել Պետրոսյանը եւ նրա կինը՝ 24-ամյա Մարինե Պետրոսյանը ձերբակալվել են նրանց տան խուզարկության ժամանակ: Ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ նրանք կապ ունեն 2015թ. թմրանյութերի պատրաստման պարագաների անօրինական վաճառքի մեղադրանքով դատապարտված եւ ստորագրությամբ ազատ արձակված Անդրեյ Հարությունյանի հետ, որը Armenian Power ավազակախմբի անդամ է:
