Ուզո՞ւմ եք ժողովրդի մոտ վերականգնել վստահությունը ձեր հանդեպ, դե ուրեմն...՛՛եթե ես լինեի՛՛ խորագրի ներքո
Ուզո՞ւմ եք ժողովրդի մոտ վերականգնել վստահությունը ձեր հանդեպ, դե ուրեմն... /՛՛եթե ես լինեի՛՛ խորագրի ներքո/ /խորհուրդ երկրի իշխանություններին/
Ուզու՞մ եք ժողովրդի մոտ վերականգնել վստահությունը ձեր հանդեպ, սկսեք ձերբակալել անձեռնմխելի կոչվող որոշ ստահակների, սկսեք հարցնել գանձագողերից՝ որտեղի՞ց ձեզ այդ երեք հարկանի տները, սկսեք վաճառել ձեր անթիվ անհամար ունեցվածքի մի քսան տոկոսը և նվիրաբերել երկրին, սկսեք ձեր զավակների՝ ժողովրդի ծառային հարիր դաստիարակությունը, սկսեք ապրել միջին խավի ներկայացուցիչների նման, մի առանձնացեք ժողովրդից, մի օտարվեք աղքատներից, այնպես արեք, որ Սփյուռքը սկսի ձեզ վստահել: Սկսեք գողին ատել, իսկ քրտնաջան աշխատողին հարգել և ամենակարևորը՝ սկսեք սիրել ձեր հայրենիքը: Հավատացեք, ավել բան պետք չէ, քչով բավարարվող մեր ժողովրդի համար ձեր նմանատիպ քայլերը շատ մեծ արժեք կունենան և գուցե նույնիսկ հետ կկանգնեցնեն նրանց ճարահատյալ արտագաղթելու գործնթացից...
