Ատկատների մեխանիզմն էլ բոլորիս քաջ հայտնի է. մի հատ հարիֆ եք բռնում ասենք Հոլանդիայից, որ իբր թե կովի պտուկներից ավելի շատ է հասկանում, քան մեր գյուղացին
Վարկեր եք վերցնում հա՞, մտածում եք, որ հեչ չլինի վարկային ծրագրի խորհրդատվություն անվանման տակ ատկատի գումար կհանեք հա՞, չե՞ք մտածում, որ նույնիսկ գողանալը պետք է ինովացիոն հիմքերի վրա դրվեն: 20 տարուց ավել միլիոններ եք դիզում ատկատների վրա: Ատկատների մեխանիզմն էլ բոլորիս քաջ հայտնի է. մի հատ հարիֆ եք բռնում ասենք Հոլանդիայից, որ իբր թե կովի պտուկներից ավելի շատ է հասկանում, քան մեր գյուղացին: Որ նայում ենք ձեր ներկայացրած փաստաթղթերը, մի ցանկություն է առաջանում. Ասել, վայ ինչ լավ է, որ 25 տարեկան արիստոկրատ դեմքով, մատերն էլ լաքապատած հոլանդացի գյուղատնտեսության գիտակը համաձայնվել է մի քանի 100 հզ. Եվրոյի դիմաց գալ մի երկու օրով Երևան և բացատրել մեր հայ գյուղացուն, թե ինչպես պետք է բռնել կովի պտուկը, որպեսզի նա ավելի շատ կաթ տա:
Եվ ձեր համար ամենևին էլ կապ չունի, որ այդ խորհրդատվության ժամանակ գյուղացիները, եթե նույնիսկ համաձայնվում են նստած մնալ և լսել, ապա զուտ մի բանի համար, որ մի փոքր ՛՛ղժժան՛՛ Ապոլոնի տեսքով արիստոկրատ կնոջը հարիր լաքապատած մատիկներով խորհրդատուի վրա՝ նշելով, որ այս սուբյեկտը վայթեմ հողի գույնն էլ չի տեսել: Դե ձեզ համար դա ինչ կապ ունի, կարևորը վերջինս գումարն ստանա, մի թուլափայ վերցնի և մնացածը հանձնի ձեզ: Ես չէի անդրադառնա այս թեմային, եթե այսօր ԱԺ-ում չքննարկվեր նորից վարկ վերցնելու ծրագիրը այս անգամ ճանապարհաշինության հետ կապված: Սա էլ երևի կլինի ՛՛Կովի պտուկ -2՛՛: Այս անգամ էլ պտուկների դերում հանդես է գալու ճանապարհների նախագիծը: Հետաքրքիր է քանի միլիոն են նախատեսել նմանատիպ մի հոլանդացու գտնելու համար, որպեսզի նա ստանձնի նոր ճանապարհների նախագծման աշխատանքը: Պատկերացնում եմ ինչպիսի հայտարարություններ կլինեն շուտով. Օրինակ՝ մեզ հաջողվեց պայմանավորվել նիկարագուական շատ հայտնի ճանապարհաշինարարական մի ընկերության նախագծող ոմն Պ. Մ-ի հետ, և նա մեծ դժվարությամբ համաձայնվեց մի քանի 10-յակ մլն. Դոլլարի դիմաց գծել մեր ճանապարհները: Հայտարարություն անելը կանեք, սակայն անամոթաբար կմոռանաք, որ մեծ ավանդույթ ունեցող հայկական ճանապարհաշինության կադրերը լավագույնն են ԱՊՀ երկրների մեջ: Կմոռանաք չէ որ նրանց ներգրավելն աշխատանքին ձեռնտու չի ձեզ:
Բա հո չեք ասի մեր հայ մասնագետին տվել եմ օրինակ 10 մլն. Դոլար և նա այդ աշխատանքը կատարել է: Չեք ասի քանի որ ընդունված է, որ ՀՀ քաղաքացիներին անկախ աշխատանքի ծավալից և որակից վճարել կոպեկներ, իսկ նույն գործի համար արտասահմանցուն միլիարդներ: Տարին դեռ չի սկսվել, իսկ երկրի արտաքին պարտքն ավելացել է 160 մլն դոլարով, ինչ է սա եթե ոչ մոլուծք, ինչ է սա եթե ոչ թալանին միտված գործառույթ: Մի խոսքով ՛՛Կովի պտուկ- 2՛՛ օպերացիան ՛՛Ճանապարհաշինություն՚՛՛անվանումով համարում ենք մեկնարկած: Աչքներդ լույս լինի ատկատչիկներ ջան: Իսկ ինչ է մնում մեզ անել, հնչեցնել հերթական էէէէէ, աչքներս արտագաղթի ճամփին: Եվ ևս մեկ հարց. Ում համար եք ճանապարհներ սարքում եթե շուտով դրանցով գնացող եկող չի լինելու…:
