Կոմայգու գիշերային կյանքի մի դրվագ. «սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից սպանված պահակ…
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը, որն ընթանում է 2015 թվականի մարտի 16-ից:
23-ամյա Արթուրը մեղադրվում է տուժող Տիգրան Պ.-ի որովայնի շրջանին կտրող-ծակող գործիքով հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Դեպքը կատարվել է Կոմայգում, գիշերվա ժամը 4-5-ի սահմաններում:
Արթուր Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, որ տուժողին ինքը չի դանակահարել, ծանր վնաս չի պատճառել:
Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե իրեն առաջին օգնությունը Կոմայգում ցույց է տվել մի աղջիկ: Բայց ավելի ուշ ինքն իմացել է, որ դա աղջկա շորերով տղա է եղել…
Կոնկրետ Արթուրի անունը հայտնել, նրա դեմ ցուցմունքներ են տվել դեպքի վայրում եղած վկաները, ովքեր առերես հարցաքննությամբ պնդել են իրենց ցուցմունքները: Նրանք ծանոթ են եղել Արթուրին, հայտնել են, թե վիճաբանություն է եղել Կոմայգում: Արթուր Ա.-ն եղել է ագրեսիվ, նա հարվածել է տուժողի որովայնին…
Այս գործի «գործող անձանց» հիմնական մասը, այդ թվում՝ առանցքային վկա Տիգրան Ք.-ն, Կոմայգու գիշերային այն «աշխատողներից է», ովքեր «աշխատավայր» են ներկայանում զգեստափոխված…
Վկաներից մեկը՝ տուժողի բարեկամը հայտնել է, թե դեպքի օրվա վաղ առավոտյան Տիգրանը զանգել ու խնդրել է, որ ինքը գնա «Մուրացանի հոսպիտալի մոտ»: Վկան այդ հոսպիտալի մոտ է բնակվում: Նա անմիջապես գնացել ու հանդիպման վայրում տեսել է Տիգրանին, ում որովայնի մասն արյունոտ էր: Տիգրանը բարեկամին ասել է, թե «Ոսկու շուկայի մոտ» ինչ-որ մեկը մոտեցել, իրենից ծխախոտ է խնդրել, ինքը չի տվել, իրենց միջև վիճաբանություն է առաջացել, ու անծանոթ երիտասարդը դանակով հարվածել է իրեն:
Տուժողի բարեկամն անմիջապես տաքսիով Տիգրանին տարել է հիվանդանոց:
Քննիչի հարցին՝ վկան ծանո՞թ է Տիգրանի ընկերներին, շրջապատին, գիշերով Տիգրանը ի՞նչ գործ կարող էր ունենալ Կոմայգու մոտ, վկան պատասխանել է, որ տեղեկություններ չունի, Տիգրանի շրջապատով չի հետաքրքրվել, դանակահարող երիտասարդին չի ճանաչել:
մանրամասները՝1-in.am-ում:
