Լավագույն տղերքը հեռանում են. ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը մասնակցում է Շիրակի մարզի Փանիկ գյուղի 20-ամյա հերոս զինվորի հոգեհանգստին
Այս պահին Շիրակի մարզի Փանիկ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել է ազերի բաշիբոզուկների կողմից Արցախի պաշտանության դիրքերում սպանված, 20-ամյա Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը: Եղեկեցին և եկեղեցու բակը մարդաշատ է: Ողջ գյուղը, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ, եկել և իրենց հարգանքի տուրքն են մատուցում 20-ամյա հերոսին: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար ժամանել են ՀՀ ՊՆ մեծ թվով բարձրաստիճան սպաներ` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
