ՀՀ ոստիկանության նախկին պետի տեղակալ, գեներալ-մայորի՝ ոչ սթափ վիճակում գտնվող աղջկա «գաստրոլները» Երևանում. նա Վարդգես Գասպարի նման պառկել էր գետնին
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային ր գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկրարները, 1-03 շտապ օգնության բրիգադը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ բժիշկները փորձում էին օգնություն ցուցաբերել Լ. Հունանյանին, վերջինս պահում էր իրեն սանձարձակ՝ հայհոյանքներ տալով թե բժիշկների, թե փրկարարների, թե ոստիկանների ու թե քաղաքացիների հասցեին: Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել: Տեսնելով, որ չեն կարողանում կարգի հրավիրել վարորդուհուն, ահազանգով ժամանեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր 10 րոպեից ավելի համոզում էին, որպեսզի նա իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չտվեց, ու երբ ոստիկանները փորձեցին մոտենալ նրան, նա հայտնի Վարդգես Գասպարի նման պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքեր ու սառնալիքներ տալ: Ստիպված, Արաբկիրի ոստիկաննեըը նրան գետնից վերցրեցին ու տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
