Եղանակային պայմանները դարձյալ ավտոճանապարհներին անհարմարություններ են ստեղծել. մեծ թվով ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ
ՏԿԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ եղանակային պայմաններով պայմանավորված մեծ թվով ավտոմեքենաներ հանրապետության տարբեր ավտոճանապարհներին արգելափակվել են ձյան մեջ: Բոլոր մեքենաները փրկարարները դուրս են բերել արգելափակումից:
Փետրվարի 8-ին, ժամը 07.33-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:
***
Փետրվարի 8-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 34-37-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 05.32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան շարունակել է ընթացքը, սակայն փրկարարները Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին նկատել են արգելափակված ավտոմեքենաներ:
Ժամը 07.07-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-26-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 մարդատար ավտոմեքենա:
***
Փետրվարի 8-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 TV 715 և «ԳԱԶ-3110» մակնիշի 20 OS 253 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
***
Փետրվարի 8-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 մարդատար ավտոմեքենա:
