Ռուսական 102-րդ ռազմաբազայում լինում են խախտումներ, եւ այդ խախտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե ռուսական 102-րդ ռազմաբազայում լինում են խախտումներ, այդ խախտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հարցին, թե Գյումրիում ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ ինչ է արվում՝ հաշվի առնելով, որ ռուս զինծառայողների կողմից երբեմն արարքներ են կատարվում, որոնք անհանգստացնում են գյումրեցիներին, նախարարը պատասխանել է. «Մենք համագործակցում ենք 102-րդ ռազմաբազայի հետ: Բազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ եւ մեր համագործակցության շրջանակում անընդհատ աշխատում ենք ոչ միայն մեր օպերատիվ խմբերի, նաեւ տեղի բնակչության հետ կապի ամրապնդման ուղղությամբ:
Կայազորային բավականին շատ միջոցառումներ են իրականացվում եւ այդ աշխատանքները համապատասխան մթնոլորտ են ստեղծում: Եթե լինում են խախտումներ, այդ խախտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
