Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Mersedes»-ը բախվել է էլեկտրասյանն ու շինության պատին. ավտոմեքենան մեջտեղից կիսվել է, կա զոհ
Այսօր, փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում, «Mersedes» մակնիշի 14 MP 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև սեփական տան ավտոտնակի դարպասին ու պատին և հայտնվել մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mersedes»-ը մեջտեղից կիսվել է. մի մասը շպրտվել է: Շպրտվել է նաև գազաբալոնը:
