1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որը կարող է հանգեցնել մեծ պատերազմի. Ստեփան Դանիելյան

Tert.am–ը գրում է.

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատականով նոր քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որը կարող է հանգեցնել մեծ պատերազմի: Իսկ կիզակետը, ըստ քաղաքագետի, մեր տարածաշրջանն է՝ Սիրիա, Իրաք, ինչպես նաև՝ Ռուսաստան-Թուրքիա հակամարտություն և այլն: Այս հարցերի շուրջ է Tert.am-ի հարցազրույցը Ստեփան Դանիելյանի հետ:

- Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորները նամակ են ուղարկել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին՝ առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Հաշվի առնելով Կարսի պայմանագիրը ՝ այս պայմանագրի ստորագրվել է վերջինիս հիման վրա: Վտանգ չե՞ք տեսնում, որ ոչ հեռու անցյալում կարող է նաև Կարսի պայմանագրի հարցը բարձրացվի, այդ դեպքում Հայաստանի անվտանգության երաշխավորն ի՞նչը կամ ո՞վ կարող է լինել:

- Նման վտանգ տեսնում եմ: Կարծես թե դա հնարավոր է: Սկզբնական փուլում, երբ Ռուսաստանի Պետդումայում նման առաջարկություն ծնվեց, դա կարելի էր վերագրել Թուրքիային ուղղված զգուշացում, սակայն Արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը, որ այդ հարցը Ռուսաստանի արտգործնախարարությունում «լրջորեն» կդիտարկվի, արդեն ցույց է տալիս, որ նման բան հնարավոր է: Զուգահեռաբար Լավրովը հայտարարում է, որ Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Սիրիա, ինչը նշանակում է, որ երկու երկրների զինված ուժերը կարող են բախվել: Նման զարգացման դեպքում «բարեկամության և եղբայրության մասին» այդ պայմանագիրն իր նշանակությունն արդեն իսկ կորցնում է: Իմ կարծիքով այդ հարցը պետք է ավելի մեծ կոնտեքստում դիտել: Փաստորեն, առհասարակ՝ հարցականի տակ են դրվում Մերձավոր Արևելքի գոյություն ունեցող սահմանները:

Ինչպես Մոսկովյան պայմանագիրը, այնպես էլ առհասարակ՝ 2016 թվականի Սայքս-Պիկոյի բրիտանական, ֆրանսիական, ռուսական և իտալական գաղտնի համաձայնագիրը, որը Մերձավոր Արևելքի այսօրվա սահմաններին հիմք հանդիսացավ: Հիմա այդ ամենը հարցականի տակ է դրված, սակայն եթե առաջ կարծում էինք, որ դա միայն Սիրիային և Իրաքին է վերաբերվում, այսօր նման երկրների ցանկը մեծանում է և, կարծես թե, գործը Հարավային Կովկասին էլ է հասել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը Ռուսաստանին առաջ է մղել առաջինը նման հայտարարություններ անելու համար, և բնականաբար՝ ԱՄՆ կաշկանդված է իր պաշտոնական դաշնակիցների սահմանները հարցականի տակ դնելու համար: Իմ կարծիքով, Սիրիայում ԱՄՆ և Ռուսաստանը գաղտնի պայմանավորվածություններ ունեն:

-Պարո՛ն Դանիելյան, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը, որոնք իրավական նոր բազայի շուրջ բանակցություններ են վարում, թևակոխել են հարաբերությունների կառուցողական փուլ: Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ կարող է ենթադրել:

-Այդ հարցի պատասխանը գտնելու համար երևի պետք է այդ գործընթացի պատմությունը հիշել: Արևելյան գործընկերության գաղափարը ծնվել է 2004 թվականին, իսկ 2008 թվականին Լեհաստանը Շվեդիայի հետ միասին ԵՄ են ներկայացրել արդեն համապատասխան ծրագիրը, որից հետո այն մի շարք տրանսֆորմացիաների է ենթարկվել: Ամենադրամատիկ պահը 2013թվականի Վիլնյուսի համաժողովն էր, երբ Ուկրաինան և Հայաստանը հրաժարվեցին ստորագրել համաձայնագիրը: Դա Ուկրաինայում հանգեցրեց քաղաքացիական պատերազմի և Ղրիմի կցմանը Ռուսաստանին: Կոնֆլիկտի կողմերը ԵՄ-ն էր և Ռուսաստանը, որը համարում էր, որ իր ազդեցության տարածքի նկատմամբ ոտնձգություններ են արվում, ինչպես նաև ապագայում փորձ է արվելու այլընտրանքային էներգակիրների նոր ուղիներ ստեղծել, որոնք կշրջանցեն իր տարածքը:

Հիմա նոր քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որը կարող է հանգեցնել մեծ պատերազմի: Կիզակետը մեր տարածաշրջանն է`Սիրիա, Իրաք, ինչպես նաև Ռուսաստան-Թուրքիա հակամարտություն և այլն: Մի կողմից Իրանը մուտք է գործում մեծ քաղաքականություն, ինչպես նաև` փոփոխություններ են տեղի ունենում էներգակիրների շուկայում, մյուս կողմից` Եվրոպայում նույնպես կտրուկ փոփոխություններ կատարվում` դա էմիգրանտների խնդիրն է, տնտեսական անկայուն իրավիճակը և ԵՄ երկրներում սպասվող ընտրությունների ժամանակ ազգայնական ուժերի հնարավորությունների մեծացումը: Ահա այս անկայուն և փոփոխվող իրավիճակում մենք պետք է հասկանանք, թե ԵՄ-Հայաստան բանակցություններն ինչի շուրջ կարող են տեղի ունենալ: Իմ կարծիքով այդ բանակցությունները կարող են տևական լինել: Մեզ համար կարևոր են հնարավոր համաձայնագրի դեմոկրատիայի և կառավարման ինստիտուտների կատարելագործման քայլերը և տնտեսական հարցերը: Բայց կարծում եմ, որ այդ ամենը պայմանավորված կլինի մեծ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով:

-ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հենց սկզբից պարբերաբար անդրադարձ է կատարվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, տեսակետներ են հնչում, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ԵՏՄ կապող օղակը: Արդյո՞ք դա կարող է իրականություն դառնալ, և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ, կամ՝ չե՞ն արվում:

-Կարծում եմ, որ դրանք անլուրջ հայտարարություններ են: Նախ Հայաստանը պետք է ԵՏՄ-ի հետ կապ հաստատի, նկատի ունեմ սահման ունենա: Կարծես թե ամենաարդյունավետ կապը կարող է Իրանն ապահովել, որի դերը դեռևս նոր է ուրվագծվում: Փաստորեն, մենք ո՛չ ԵՄ-ի հետ սահման ունենք, ո՛չ ԵՏՄ-ի և ո՛չ էլ, գոնե, ծով դուրս եկող տարածք, սակայն ԵՏՄ-ԵՄ կապող օղա՞կ ենք կարող լինել: Միայն վիրտուալ իրականության մեջ ենք, մենք կարող նման դերակատարում ստանձնել:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan