«Մամայիս արև, քո արև՝ չեմ ուզում». հանրապետական պատգամավորը՝ հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու մասին
«Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ Աժ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել և «կդառնաք պատգամավոր» հարցին օդիոզ պատասխաններ է «տալիս»։ Ի պատասխան այդ հարցին՝ Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ Աժ դահլիճ։ Յուր անճար սրտին հանց մխիթարանք Մխիթարյան Արմենն ասաց. «Մամայիս արև, քո արև՝ չեմ ուզում»։
Ապա իր «չուզելը» պատճառաբանեց նրանով, որ «առաջներում» ինքը գոնե մի բան անում էր Աֆղանստանում կռված տղերքի համար, հիմա ոչ օգնող կա, ոչ բան։ «Համ էլ թող ջահելները գան»,– վերագտավ պատասխանը։ Կիլիկիա Հակոբ. Դուք էլ եք անմխիթար Արմենի նման ու հիասթափված, հարցրինք Հակոբ Հակոբյանին։ «Չէ, ես հիասթափված չեմ, սպասում եմ Ընտրական օրենսգրքի ընդունմանը, տեսնենք ինչպես կլինի»։ Սպասում եք, թե «ի՜նքը որոշի»։ «Ոչ, ես նորմալ աշխատել եմ, հիմա էլ սպասում եմ ԸՕ-ին, որը նաև ռեյտինգային քվեարկություն է նախատեսում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։
