1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ինչո՞ւ են մարտական հերթապահությունն անապահով ընտանիքների զավակներն իրականացնում». բաց նամակ՝ Պնախարարին

Հայոց բանակի սպա Բաբկեն Ղարդյանը, ով մեղավոր է ճանաչվել և ազատազրկման դատապարտվել զինծառայողներին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինվորիների միջև տեղի ունեցած միջադեպը թաքցնելու մեջ, բաց նամակ է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նամակի տեքստը Past- ին է հանձնել սպայի հայրը՝ Գագիկ Ղարդյանը: Վերջինից տեղեկացանք, որ որդու հարցով իրենք նամակով դիմել են Օհանյանին, խնդրելով հանդիպել՝ խոսելու Բաբկենի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ եւ նախարարից պատասխան են ստացել, որ վերջինս չի ցանկանում հանդիպել եւ խոսել այդ թեմայի շուրջ: Հաջորդիվ նախարարին է դիմել անձամբ կալանավորը, այն էլ՝ բաց նամակով, եւ խնդրել անտարբեր չլինել բանակի սպայի ճակատագրի նկատմամբ, քանի որ ինքը պայքարել է բանակում տիրող հովանավորչության դեմ, օգնել է սոցիալապես անապահով ընտաիքների զինծառայողականներին:
«Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ են անապահով ընտանիքների զավակները մարտական հերթապահություն իրականացնում, իսկ պաշտոնավորների եւ հարուստների զավակները միայն թիկունքային զորամասերում են ծառայում, կամ պատահաբար ընկնելով սահմանամերձ զորամաս՝ Ձեր տեղակալների հրամանով շատ շուտ տեղափոխվում են թիկունք կամ թիկունքային «էլիտար» ստորաբաժանումներ: Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ դատախազի բարեկամը կարող է մի շարք հանցագործություններ գործել եւ ոչ միայն չդատապարտվել, այլ ապօրինի 2 ամիս բնակվել Ստեփանակերտի ՌՈ բաժնում: Մինչդեռ չքավոր ընտանիքի զավակները թեթեւ վիճաբանության համար կարող են արժանանալ շատ խիստ պատժի: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մատաղիսի ՌՈ հենակետի շինարարության համար տրամադրված 21մլն դրամից ծախսվում է ընդամենը 7.8 մլն, իսկ մնացածը գրպանվում է, չի վերանորոգվում անգամ շենքի տանիքը: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մարտակերտի ՌՈ բաժնի պետ գնդապետ Արթուր Բալայանը ամիսներ շարունակ 15-20.000 դրամ է հավաքում սպաներից, ինչ է թե պաշտոնը ստանալու համար խոստացել էր շենքը վերանորոգել: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ բանակի համար նախատեսված ալյուրը, որը վաճառքի ենթակա չէ, մի քանի ամիս շարունակ հայտնվում է Ստեփանակերտի քաղաքի մասնավոր հացի փռերում:

Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ իմ կինը, որը նույնպես զինծառայող էր եւ ծառայում էր Մատաղիսի զորամասում, ինձ ապօրինի ձերբակալելուց հետո զրկվում է մեր միակ բնակարանից, որը տրամադրել էր զորամասը ժամանակավոր կացության համար: Հայտնվելով փողոցում՝ դիմում է գրում զորամասը տեղափոխելու համար, սակայն դիմումը մնում է անպատասխան: Կինս ստիպված լքում է հայրենիքը: Միթե երիտասարդ զինվորական ընտանիքը, որն իր կյանքը նվիրաբերել էր հայրենիքին, արժանի էր նման ճակատագրի»,- Սեյրան Օհանյանի ուշադրությունը վերը նշված խնդիրներին է հրավիրել Բաբկեն Ղարդյանը:
Կապիտանը նամակում շարունակում է պնդել, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Նա նշել է, որ հպարտ է Հայոց Բանակի սպա լինելու համար, որ Հայոց Բանակն իր համար սրբություն է: Մատաղիսի զորամասի ներկա եւ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանն ու Հարություն Ամիրխանյանը, ըստ կապիտանի, կարող են վկայել իր անբասիր ծառայության մասին:

մանրամասն՝ այստեղ

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan