Եթե 18 տարում մի ամբողջ գերդաստան չի կարողանում մի տղայի նորմալ մարդ դաստիարակի՝ 2 տարում ոչ ոք չի կարող դա անել
Երկրների բանակները տարբեր են լինում :
Եթե հաշվի առնենք , որ բանակի մեծ մասը տղաները են ՝ մոտ 80 տոկոսը, ապա պարզ է դառնում, որ կռիվներ, իրար չհասկանալ, հարցեր պարզել և այլ տղայական բաներ հաստատ կլինեն: Այդպիսի մի սպա կամ քաղաքացի չի կարող երաշխավորել, որ կարող է այնպես կառավարի այդ կառույցը, որ տարվա մեջ գեթ մի դեպք չլինի, դա ուղղակի անհնար է : Սեփական տան մեջ, մի ամբողջ գերդաստան չի կարողանում մի տղայի այնպես դաստիրակի , որ նորմալ մարդ դառնա, իսկ շատերը խոսում են բանակում ծառայող զինվորների և սպաների հարաբերություններից: Բայց լինում են դեպքեր, որոնք կապ չունեն հարաբերությունների հետ, այլ գալիս են հենց մարդու մեջից, որը եթե 18 տարում չի փոխվել , հավատացեք էտ 2 տարում հաստատ չի փոխվի: Աշխարհի բոլոր բանակներում էլ կան լավ ու վատ զինվորներ, բայց կան նաև այնպիսինները, որոնք զինվոր չեն , այլ հանցագործ: Աշխարհի բանակներից մեկը նաև ԱՄՆ-ի բանակն է, որը մենք ֆիլմերի մեջ տեսնում ենք կոկիկ հագնված, ապահովված ամեն ինչով , անգամ անձնական նոթբուքերով, միշտ պատրաստ են ծառայել հայրենիքին , սպաները զինվորների հետ խոսում են միայն ՝ պարոն-ով , և այլ լավ բաներ: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս բանակում կան սրիկաներ ու շատ արատավոր երևույթներ:
Դրանցից մեկը.
2012թ.մարտի 11-ին ամերիկացի զինվորական սերժանտ Ռոբերտ Բեյլսը Կանդագարի համայնքում գնդակահարեց 11 խաղաղ բնակչի: Զոհերից մեկը հղի կին էր, մնացածը անչափահասներ: Բեյլսը լքելով ռազմաբազան գնում է մոտակա գյուղ , մտնում առաջին պատահած տունը և կատարում սպանությունը, վերադառնում է բազա: Հետո այդպես ևս մեկ անգամ , որից հետո ձերբակալվում է ԱՄՆ զինվորականների կողմից: Դատարանում նա ընդունում է իր մեղքը, և պարզ է դառնում , որ նա նաև օգտագործում էր թմրանյութ՝ ծառայության ժամանակ:
Բայց հետաքրքիրը նա է, որ ինձանից երկար ժամանակ պահանջվեց , որպեսզի ամերիկական ու ռուսական կայքերից փորփրեմ տեղեկություն իմանամ նրանց բանակների մասին , հատկապես արատավոր երևույթները: Իսկ մեր բանակի մասին փորձեք մի բան փնտրել,այնքան նյութեր լցվեն գլխիդ, որ փոշմանես: Պետք չի երկրի բանակին վերաբերվող նյութը , պաշտոնականի անվան տակ մի քանի ձևով գրել կայքերում, մեկը գյուղապետի ասածնա գրում, մյուսը քեռու տղու , էն մեկը ամերիկայի բարեկամների ու սենց մի դեպքի առթիվ հազար ու մի ինֆորմացիա կա , որ չես իմանում , որ մեկն է ճիշտ, որ մեկը սխալ:
ՀԳ սա ՝ http://www.mil.am/, ՀՀ ՊՆ պաշտոնական կայքն է, էս ուղղակի ասում եմ :
