Պետական պաշտոնյաների համար գրպանային լրագրողներ կան, ովքեր վարկաբեկելով ողջ լրագրողական դաշտը՝ ժամանակ առ ժամանակ պատվերով լուտանքներ են թափում
Լրագրող Արթուր Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի լրագրողներ, պետք չի Հուդայի նման վաճառվել երեսուն արծաթով, մնացեք հավատարիմ ձեր մասնագիտական կոչմանը և լրատվական դաշտը մի վերածեք արևելյան խառնիճաղանջ շուկայի, որտեղ ամեն բան վաճառվում է:
Պետական պաշտոնյաների համար գրպանային լրագրողներ կան, ովքեր վարկաբեկելով ողջ լրագրողական դաշտը՝ ժամանակ առ ժամանակ պատվերով լուտանքներ են թափում այս կամ այն պետական պաշտոնյայի հասցեին, ովքեր իրար մեջ բաժանելու բան ունեն: Խոսքս առարկայական դարձնելու համար ասեմ, որ այս օրերին տեղի ունեցած միջադեպը, կապված Ազգային ժողովում, Մհեր Սեդրակյանի կեղծ աղմուկի հետևում երևում է պատվեր իջեցնող պետական պաշտոնյայի ականջները, որ շատ հաճախ ամենաէժանագին քայլերով փորձում է «հարցեր» լուծել... Մի խումբ կա պետական պաշտոնյաների համար աշխատող լրագրողներ, ովքեր, երբ պատվեր են ստանում, թե որ պաշտոնյային կարելի է հարվածել, նրանք գործի են անցնում:
Դրա համար էլ լրագրողների մասին ով ինչպես ուզում խոսում է և իզուր չէ, որ Մհեր Սեդրակյանը ասել է՝ անուններ կտամ այն լրագրողների, ովքեր վատ են ապրում, միգուցե փո՞ղ են ուզել նրանից ու էլի շատերից ինչ-ինչ բաների դիմաց... ո՞վ գիտի, շատ հնարավոր է ինչ-որ, լավ-վատ բան գրելու համար որոշ լրագրողներ դիմե՞լ են Սեդրակյանին: Թաքուն ոչինչ չի մնում, մի օր ամեն բան պարզվում է, իսկ կեղտոտ խաղերը գրելու կամ սևացնելու եղանակով փող աշխատելը նոր չէ, որ կա: Կան լրատվամիջոցներ, ովքեր հանգիստ կատարում են այս կամ այն պաշտոնյայի պատվերները հենց փողի դիմաց:
Իսկ այն, որ Մհեր Սեդրակյանը իր տղային տեսնում է Երևան քաղաքի քաղաքապետ, դեռ վաղուց էր դրա մասին խոսվում, իսկ Երևանը շատ սիրող Արգամ Աբրահամյանը, (Արտաշատը շատ սիրելուց հետո) նույն ինքը՝ Հովիկ Աբրահամյանի տղան պակաս աչքածակը չի:
Ինչպես հեռացնել այն տարածքից հակառակորդ համարվող մեկ ուրիշ պաշտոնյային, ամենահեշտ տարբերակը կաշառված լրագրության միջոցով դուրս գալ դեպի թիրախը՝ թեկնածուն, մրցակիցը: Հովիկ Աբրահամյանը իրականացրեց իր մանկության երազանքը, հիմա էլ գործադիր աշխատանքը թողած անցել է իր որդու մանկության երազանքների իրականացմանը: Որոշ լրագրողներ էլ թուղթ սևացնելով պատվեր կատարողներ են դարձել ու լրագրության անվան տակ տեղավորելով իրենց մեքենայությունը, դուրս են գալիս «կռվի»: Կեղտոտ մշակույթ է ձևավորվում լրագրողական դաշտում, որտեղ պատվերով ընտրվում է թիրախը, և սկսվում է շակալների գրոհը զոհի նկատմամբ: Սիրելի լրագրողներ, պետք չէ Հուդայի նման վաճառվել երեսուն արծաթով, մնացեք հավատարիմ ձեր մասնագիտական կոչմանը և լրատվական դաշտը մի վերածեք արևելյան խառնիճաղանջ շուկայի, որտեղ ամեն բան վաճառվում է»:
