Կնոջը հարկադրել է հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ մատուցել
32-ամյա տղամարդը հարկադրել է կնոջը հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ մատուցել:
Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Պետրոսյանը, կնոջ վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս և այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում և կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքով, ինչպես նաև` պարբերաբար նրա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, շահագործել է նրան. հարկադրել է ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով:
Մանրամասն` pastinfo.am
