Իրաքում հիմնահատակ ավերվել է ԻՊ-ի հսկողության տակ հայտնված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին (լուսանկարներ)
Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է, հայտնում է «Արևելք» կայքը։
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են Էրբիլից աղբյուրները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ, և ենթադրվում է, որ դրանք պատկանել են շրջանում ապրած եզդիներին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ շրջան մուտք գործելուց հետո տեղի հայ բնակիչները հեռացել են։
Սինջարը համարվում է Իրաքում եզդի համայնքի հիմնական կենտրոնը։





