«Վարչապետն ասաց, որ որեւէ մի զացեպկա ունենամ, Ձեր հարցը կլուծեմ, իսկ դրանից հետո նա էլ մեզ ո'չ պատասխանեց, ո'չ էլ ընդունեց».VIDEO
Հյուսիսային պողոտայի բնակիչները, կառավարության շենքի դիմաց այսօր դարձյալ բողոքի ցույց էին կազմակերպել՝փորձելով պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները:
«Ոչ մի բացատրություն, ոչ մի պաշտպանություն չկա, ո՞վ է վերջապես մեր հարցերին պատասխանելու, ո՞վ է պատասխան տալու, թե ինչու ենք մենք այսքան ժամանակ դռնեդուռ ընկել»-Fnews.am-ի հետ զրույցում նշեցին Հյուսիսային Պողոտայից վտարված բնակիչները, ասելով որ մինչ օրս իրենց հետաքրքրող հարցերը մնացել են օդում կախված: Իսկ բնակիչներից մեկի խոսքով էլ.
«Այո-Ոչ-ից առաջ մեզ վարչապետը ընդունեց, ասեց, որ եթե որեւէ է մի զացեպկա ունենամ, Ձեր հարցը կլուծեմ, իսկ դրանից հետո նա էլ մեզ ո'չ պատասխանեց, ո'չ էլ ընդունեց»:
Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում:
