Մենք բերքի իրացման հետ կապված՝շնորհիվ մեր մարզի ղեկավարի, ու գյուղ նախարարի, երբեւէ խնդիրներ չենք ունեցել
Վերջին ժամանակներս ՀՀ-ի մի շարք համայնքներում, վիճահարույց հարցերի օրակարագում է հայտնվել բերքի մթերման խնդիրը, որի պատկերը ՀՀ-ի տարբեր մարզերում ու համանքներում տարբեր է:
Ի դեպ, մամուլն այսօր էլ անդրադարձ էր կատարել Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքում տիրող իրավիճակին՝ խնդիր բարձրացնելով, որ այստեղ եւս, բերքի՝ խնձորի մթերման հետ կապված խնդիրներ են առաջացել: Համայնքի 90-ամյա ծերունիներից մեկն էլ, դժգոհել էր, որ իրենց համայնքը անտեսված է իշխանությունների ու պատկան մարմինների կողմից:
Պարզելու համար, թե համայնքային խնդիրների մասին, ի՞նչ տրամադրություններ կան նաեւ երիտասարդության, եւ հողագործական աշխատանքների մեջ ներգրավված կանանց շրջանում,Fnews.am-ը նախ հարցադրում նրանցից շատերին, ովքեր պնդեցին, որ իրենց համայնքը մշտապես է եղել տեղական ու մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ որ պետական աջակցության ծրագրերի մեջ իրենք ընդգրկված են եղել միշտ:
Վեր բարձրացված խնդրի առնչությամբ, Fnews.am-ը լսեց նաեւ Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի տեսակետը, ով փոխանցեց հետեւյալը. «Նախ եւ առաջ մեր համայնքը՝ Քարագլուխը, մշտապես եղել է մարզային իշխանությունների, եւ հատկապես գյուղատնտեսության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Մարդիկ, որ մի բան խոսում են, պիտի մի քիչ մտածեն, նոր անհեթեթություններ խոսեն: Իսկ ինչի են ալարում ճշմարտությունն ասել, որ գյուղատնտեսության նախարարի ու մարզպետի աջակցությամբ հսկայական քանակությամբ բերք է մթերվել՝ այս համայնքից: 110 տոննա խնձոր, «ՍՊԱՅԿԱ» ընկերությանը հանձնել է միայն Քարագլուխ համայնքը: Մեր համայնքում երբեք ու երբեք խնդիրներ չեն առաջացել՝պարարտանյութի, սերմնացուի, կամ դիզվառելիքի հետ կապված: Թող լավ մշակեն, ու առողջ, լավ բերք ստանան: Ո՞վ է իրենց խանգարում: Ոչ միայն մեր համայնքում, այլ նաեւ մարզի մյուս բոլոր համայքնում այդ աշխատանքները կազմակերպվում են ճշգրիտ ժամանակներում, եւ ամեն բան կազմակերպվում է հավուր պատշաճի:Գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող համապատասախան առաջարկները՝ կոնկրետ դիզվառելիքի պարատանյութի ու սերմնացուի հետ կապված, եւ (ցանկացած հարց), մենք ներկայացնում ենք մարզային իշխանությանը,որտեղից էլ բոլոր խնդիրներին արագ եւ օպերատիվ լուծում է տրվում: Մեր մարզի ղեկավարը, այնքան բանիմաց, պարկեշտ ու ճանապարհ անցած մարդ է, որ նա չի կարող անտեսել գյուղացու խնդիրները՝ ամենափոքրից սկսած գլոբալ հարցերից վերջացրած: Մեզ մոտ մթերման հետ կապված երբեւէ խնդիրներ չեն առաջացել: Այլ հարց է, որ կարող է մարդիկ լինեն, ովքեր հետեւողական չեն գտնվել՝ լավ բերք ստանալու համար, ու հիմա էլ ուզում են մեղքը բարդել բոլորի վրա: Եղեգնաձորի պահածոների գործանի դռները միշտ բաց են՝ բերքի մթերման համար: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե ասեն՝ որ ինչո՞ւ բարձր գներով չի մթերվում բերքը, ապա ասեմ, որ ոչ մի գործարան մեղք չունի, եթե տարեց բնակիչը իր բերքը մշակելու ընթացքում թերացել, կամ անուշադրության է մատնել իր կողմից կատարվող աշխատանքները:
Ախր, հո խոսալով չի՞. մենք տարվա մեջ մի քանի անգամ մեր մարզպետի՝ Հարություն Սարգսյանի հետ հանդիպումներ ենք ունենում, քննարկումներ ենք անում, իսկ խնդիրներին արագ եւ օպերատիվ կերպով լուծումներ են տրվում, անկապ-անիմաստ խոսալով չի: Բերքի փառատոնի ժամանակ էլ, ես մեր համայնքի անունից՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ մարդկային վերաբերմունքի ու մեր խնդիրներին արագ կերպով լուծում տալու համար:Իրականում մենք բերքի իրացման հետ կապված՝շնորհիվ մեր մարզի ղեկավարի ու գյուղ նախարարի, երբեւեէ խնդիրներ չենք ունեցել: Չի կարելի ամբողջ համայնքի անունից հանդես գալ ու նման հայտարարություններ անել»,- իր խոսքում ընդգծեց Քարագլուխի գյուղապետ Արթուր Ստեփանյանը:
Վաոյց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսական եւ բնապահպանական վարչության պետ Մարատ Ներսիսյանն էլ, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ.
«Ցանկացած գյուղատնտեսաական մթերք՝ ունի իր առաջարկը եւ պահանջարկը: Իսկ մարզպետարանը՝իր լիազորությունների ու պարտականությունների շրջանակում լիրաժեքորեն կատարում էիր առջեւ դրված բոլոր խնդիրները: Ինչ վերաբերում է Քարագլուխ համյանքի հետ կապված դիտարկումներին, ապա պետք է նշեմ, որ Քարագլուխ համայքնում, այո, իրականում եղել է առատ բերք, որն էլ «Սպակայա» ընկերության հետ ունեցած համապատասխան պայմանավորվածության շնորհիվ իրացվել է: Իսկ եթե եղել են դեպքեր, երբ բերքն անորակ է եղել, ու իրացման հետ կապված խնդիր է առաջացել, ապա այդ դեպքում որեւէ մեկը չի կարող արտադրող կազմակերպությունների պայմանագրային հարբերությունների դաշտ չի մտնել: Մեր կողմից, ամեն բան արվել է, գյուղացու ստեղծած բերքի յուրաքանչյուր կիլոգրամը շուկա հասնելու եւ իրացնելու համար: Նորից եմ կրկնում՝ այլ հարց է, որ բերքը կարող էանորակ կամ փչացած լինել: Եղեգնաձորի պահածոների գործարանը մթերում է ցանկացած տիպի պտուղ-բանջարեղեն: Պարզապես, գյուղացին էլ պետք է հաշվի առնի, որ այդ բերքը ինչ-որ ձեւով պետք պիտանի լինի արտադրող, եւ ընդունող ձեռնարկությանը:
Չի եղել մի դեպք, որ ցակացած համայնք՝ սերմնացուի, վառելանյութի, կամ պարարտանյութի հետ կապված խնդիրներ ունենա: Պետական աջակցության ծրագրերով մարզում հատկացված՝թե՛ սերմնացուի, թե՛ պարարտանյութի, եւ թե՛ դիզվառելիքի, (եւ ընդհանրապես ցանակացած պահանջարկ) բավարարվել է՝նախատեսված ժամկետների մեջ: Քարագլուխ համայնքը չի կարող բերել մեկ օրինակ, երբ ինքը հայտ ներկայացրած լինի 5001 կգ պարարատնայութ ստանալու համար, բայց իրեն հատկացված լինի գեթ մեկ կիլոգրամ պակաս: Նման բան գոյություն չունի: Մենք նախապես ընդունում ենք հայտերը, եւ մարզային պահանջարկը ներկայացնում են գյուղատնտեսության նախարարությանը: Եւ պետք է ասեմ, որ մենք իսկապես շնորհակալ ենք գյուղատնտեսության նախարարությանը, ով կառավարության որոշման համաձայն, ճշգրիտ ժամկետների մեջ բավարարում է մեր ներկայացրած պահանջները: Ինչի մասին կարող է խոսք լինել»,-իր խոսքը եզրափակեց Մարատ Ներսիսյանը:
Վայոց Ձորի մարզի համայնքերում տարված գյուղատնտեսական աշխատանքների արդյունքները կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման շրջանակներում:
