«Օրենքով գող» Լուկա Ալանիձեն, ով ամուսնացել է հայուհու հետ, ի՞նչ անակնկալ է մատուցել իր կնոջ միջոցով Զվարթնոցի ծերանոցին
Վրաստանի Հանրապետության քաղաքացի, «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն իր կնոջ՝ Հեղինե Ղազարյանի միջոցով «Զվարթնոց» ծերանոցի տարեցների համար մարտի 8-ի կապակցությամբ անակնկալ է մատուցել. ծերերի համար հյուրասիրություն են կազմակերպել, ինչպես նաեւ ծաղիկներ եւ սպիտակեղեն նվիրել՝ ցույց տալու համար, որ նրանք անտեսված չեն: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հեղինե Ղազարյանը նշեց, որ ցանկացած ծնող ուշադրության կարիք ունի եւ կապ չունի՝ արյունակի՞ց է, թե՞ ոչ. ամեն ինչ պետք է արվի՝ նրանց օրը տոնի վերածելու համար, հատկապես այն տարեցների, ովքեր բախտի բերումով հայտնվել են ծերանոցում: «Հուսով եմ՝ մեզ հաջողվեց նրանց ուրախացնել: Համենայնդեպս, այդ մասին խոսում էին նրանց անկեղծ ժպիտները եւ ոգեւորվածությունը»,-ավելացրեց «օրենքով գողի» կինը:
