Մհեր Սեդրակյանի հետ հանդիպումից հետո, Օսեպ Մարկարյանը փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ.VIDEO
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվել է Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայր, պատգամավոր, հայտնի իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի 48-ամյա որդի Մհեր Պետրոսյանի գործի դատական քննությունը:
Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, զենք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու, ակնհայտ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Մհեր Պետրոսյանը, օգտագործելով իրենց վաղեմի մտերմությունը, միասնական դիտավորությամբ չարաշահել է Գարիկ Ի.-ի և Միքայել Ա.-ի վստահությունը և խարդախությամբ հափշտակել է նրանց պատկանող 31 միլիոն 600 հազար դրամ գումարը: Մհեր Պետրոսյանը Նոր Նորքում հիմնել է ՛՛Սիրող սրտեր՛՛ կոչվող թաղամասը, որտեղ նրա հիմնած ՛՛Ընտանիք՛՛ ընկերությունը շինարարություն է կատարել, խարդախության եղանակով հափշտակությունը կապված է հողամասերի առուվաճառքի հետ:
2013 թվականի օգոստոս ամսին Մհեր Պետրոսյանը չարաշահել է Ռուբիկ Շ.-ի վստահությունը և խարդախությամբ հափշտակել է նրա 7 միլիոն 770 հազար դրամ գումարը:
Բացի այդ, Մհեր Պետրոսյանը, ըստ մեղադրանքի, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր է պատրաստել, օգտագործել՝ իր ընկերությունների և ՛՛Հայբիզնեսբանկի՛՛ միջև վարկային գործողությունների պայմանագրերի և անշարժ գույքը գրավից հանելու հետ կապված:
Բացի այդ, Մհեր Պետրոսյանը իրենց տան ննջարանի չհրկիզվող պահարանից հափշտակել է իր հայրիկին՝ Ռաֆիկ Պետրոսյանին պատկանող, 9 մմ տրամաչափի ատրճանակը և ապօրինաբար պահել է իր մոտ ու կրել է:
Բացի այդ, 2015 թվականի փետրվարի 6-ին Պռոշյան փողոցում գտնվող գրասենյակում իր գործընկեր Օսեպ Մարկարյանի հետ բաժնեմասերի հարցով վիճաբանության ժամանակ Մարկարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած 9 մմ տրամաչափի ատրճանակով կրակել է նրա ճակատի ուղղությամբ, պատճառել է շոշափող վնասվածք տուժողի ճակատաքունքային շրջանում ու աչքի հատվածում:
Նկատենք, որ Մարկարյանը Հայաստան է տեղափոխվել 2001 թվականին: Եղել է Մհեր Պետրոսյանի քրոջ երեխաների կնքահայրը: Այդպես ծանոթացել է Մհերի հետ և 2012 թվականից նրա հետ բիզնես է ծավալել, որի ընթացքում, իր պնդմամբ՝ Մհերի կողմից թույլ են տրվել անարդարություններ:
Պռոշյան փողոցում գտնվող գրասենյակում նման մի հանդիպման ժամանակ էլ՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, Մհեր Պետրոսյանը ատրճանակը հանել ու կրակել է իր ճակատին:

Տուժող Օսեպ Մարկարյանը, Fnews.am-ի հետ զրույցում պնդեց, որ Մհեր Պետրոսյանի գործողությունները եղել են «կանխամտածված»: «Պետրոսյանը ինձ պատկանող մեկուկես միլիոն դոլարը գցած է, իմ գումարս յուրացրած է: Ես Պետրոսյանին միշտ հանդիպել եմ բարի կամեցողությամբ… Հիմա ի՞նչ անիմ, ասում եմ՝շենքս տա՞մ, որ պրծնիմ, ինքն ինձ ասում է՝ ինչի, դու շենք ունի՞ս, որ տաս… Մեր հարաբերությունները լարված են նյութական կետի վրա… Հոգեկանս խախտվել է, ընտանիքս փլուզվել է, տներս սկսել է վաճառել… Հիմա եթե ֆինանսական հողի վրա անձին սպանել կուզեն, բայց այդ անձը կներե, դա ի՞նչ կնշանակե… Իմ ընտանիքը քանդվեցավ, Աստված թող իրենց ընտանիքը շենցնե: Ջղերս քայքայել կուզեն… Ինձի նման պարկեշտ, ճշմարտախոս անձի ջղերը կգրգռվին… Գլխիս վնասվածքներ եմ ստացել, ձեռքս է վնասվել, աչքիս տեսողականությունն է խաթարվել, հոգեկան խանգարմունք եմ ստացել, բայց ներում եմ»:
Մհեր Սեդրակյանին հանդիպելուց հետո, վերագտել է իր արժանապատվությունն ու…
Սփյուռքահայ Օսեպ Մարկարյանը, Fnews.am-ի հետ զրույցում պատմելով իր գլխին եկածի, իր հիասթափությունների ու ապրումների մասին, պատմեց նաեւ մի կարեւոր հանդիպման մասին, որն իր համար շրջադարձային է եղել ու նրան ստիպել է վերականգնել հավատը՝ Հայսատանի նկատմամբ.
«Հայաստանում, երբ հանդիպեցա Մհեր Սեդրակյանի պես հայավայել ու արժանապատիվ հայ մարդու հետ, ով իսկապես մարդ է, հասկացա, որ ամեն ինչ կորած չէ: Նրա շնորհիվ նախ եւ առաջ կարողացա վերագտնել իմ արժանապատվությունն ու պատիվը, որը ոչ մի ատյանեն չես կարող ակնկալել: Նա այդքան ճանաչված, հարգված ու ազդեցիկ մարդ ըլլավով այնքան համեստ ու հայավարի ընդունեց, լսեց իմ խնդիրներն ու շատ ու շատ դժվարագույն հարցերում ինձի իսկապես ձեռք մեկնեց, որ ասելու չէ: Նա անշահախնդրորեն ինձ օգնեց, ձեռք մեկնեց...Այդ ընթացքում, շփվեցա նաեւ իրավական մարմիններու հետ, ու իմ հավատս էլ սկսեց շարժվել դեպի անոնք. ոստիկանությունն ալ, քննչականն ալ, բոլոր ատյաններն ալ ինձի հետ վարվել են արժանավայել կերպով: Ես շնորհակալ եմ այդ մարդուն՝ Մհեր Սեդրակյանին, որ նա ինձ նորից շնչառություն տվեց, ու այնպես արեց, որ ես կարողացա Հայսատանից խռոված չմնալ: Նա իսկապես արժանի հայ է՝ ազնիվ ու շիտակ մարդ, իր խոսքի տեր մարդ, ով ինձ միայն ու միայն մեծ լավություններ է արել:
Միայն թե, նեղացած եմ ձեր որոշ լրագրողներեն, որ երբ իմ պատմությունովս իրենք հետաքրքրվեցան, ու ես նրանց պատմեցի, որ ինձ այստեղ ձեռք է մեկնել պարոն Սեդրակյանը, ու իմ կողքին է կանգնել, նրանք այդ մասին չցանկացան գրել: Հավատացած եղեք, ոչ մէ ինստիտուտ, ու օղակ, այդ պահին չէր կարող ինձ բարոյապես, եւ շատ ու շատ հարցերում աջակից լինել, ինչը որ կարողացավ ընել Մհեր Սեդրակյանը՝ իր ունեցած հեղինակության ու հարգանքի շնորհիվ: Այս մասին, ձեր նյութին մեջ գրեք՝ կխնդրեմ: Որովհետեւ պարոն Սեդրակյանի արածն ինձ համար անգնահատելի է: Նրան հենց տեսա, զգացի, որ նա ինձ հարազատ է. չնայած նա ասաց, որ իր հորը կնմանիմ, ու մի տեսակ նա ինձ շատ ուրիշ կերպ՝շատ լավ վերաբերեց: Քրիստոսի մասին ալ՝ լավն էլ կխոսին, վատն էլ կխոսին, բայց նա ինձ միայն լավություն ըրած է: Բոլորն էլ թող իմանան, որ պարոն Սեդրակյանը մեծագույն մարդ մըն է»:
Առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյությում:
