Արտակարգ իրավիճակ Սարալանջի պողոտայում՝ 10մ երկարությամբ և 7մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է.Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները մուշ-մուշ քնած են
Այսօր՝ մարտի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է մոտ 10մ երկարությամբ և 7մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի ՃԿԱԿ ՕԽ-ն՝ փ/ծ կապիտան Կ.Հարությունյանի և ԱԻ ԱԽ-ն՝ փ/ծ փոխգնդապետ Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաև Փրկարար Ծառայության օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Խանգելդյանը¸ Արաբկիր համայնքային բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա.Ջումոյանը¸ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ ծառայություն են կատարում, մինչդեռ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ոչ մի աշխատակից չկա:
