Կրակոցներ` Երևանում. դիմակավորված անձը զինված հարձակում է գործել տարադրամի փոխանակման կետի վրա (լուսանկարներ)
shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչակա շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Արայիկ Մգոյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավոր աստիճանը` առաջին պահից դեպքի վայրում է գտնվում նաև շրջանի դատախազ Ալեքսանդր Աղայանը: Ոստիկաններն ու քննիչները տարադրամի փոխանակման կետում հայտնաբերել եմ Մակարով տեսակի ատրճանակից արձակած 5 պարկուճ և 2 գնդակ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:
