1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կարիք չկա հրահրել ու կռիվ գցել.մենք որեւէ մեկի հետ խնդիր չունենք»,-ասում է ՖԱՌ-ի՝ Արթուր Սարգսյանի եղբայրը

Մամուլը դեռեւս շարունակում է ահազանգել այն մասին, որ ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդու՝ Արման Խչեյանի հետ տեղի ունեցած միջադեպի կրակը այսպես ասած չի մարում:

Հիշեցնենք, որ դարձյալ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, մարտի 12-ին եւ 13-ին անհանգիստ վիճակ է եղել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդենիս-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսների աշխատանքը դադարեցվել էր այն պատճառով, որ երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ թիկնապահները ծեծի են ենթարկել քաղաքում ճանաչված ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդուն՝ Արմանին:

Ծեծից հետո Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ազատամարտիկի որդուն ծեծի էին ենթարկել քերական աշխարհում հայտնի Արթուր Սարգսյանի (Ֆառ) մականունով թիկանապահները: 
Սակայն, ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդի՝ Արման Խչեյանը արդեն իսկ հրապարակավ ասել է, որ ինքը որեւէ մեկի հետ հարց ու պատասախան չունի, եւ որ այդ թեման այլեւս փակված է համարում: Իսկ այն հարցին էլ, թե Վարդենիսում խոսվում է, որ Խչեյանին ծեծի ենթարկողները եղել են քրեական հեղինակություն «Ֆառ»-ի թիկնապահները, վերջինս պատասախանել է, թե «Ես իրեն չեմ էլ ճանաչում, չեմ էլ տեսել: Ես լսել եմ, որ ինքը Վարդենիս-Երեւան երթուղին սպասարկող ընկերության տերն ա, բայց թե ով է ինքը, ինչ է, ես չգիտեմ»:

Պարզելու համար, թե ի վերջո, ո՞ւր է հասնում այս պատմության թնջուկը, Fnews.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Արթուր Սարգսյանից՝ նույն «ՖԱՌ»-ից, սակայն նրա փոխարեն մենք կարողացանք կապ հաստատել վերջինիս եղբոր՝ Ավիկ Սարգսյանի հետ, ով նախ տեղեկացրեց, որ իր եղբայրը արդեն բավականին երկար ժամանակ բուժման նպատակով գտնվում է արտերկրում, եւ որ նա որեւէ կերպ չէր կարող առնչություն ունենալ այդ միջադեպի հետ:

Հարցին, թե այդ դեպքում, այս պատմության ու միջադեպի համատեքստում ինչո՞ւ են հոլովվում, նախ իր եղբոր՝ Ֆառի, եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկեր՝ Ռուբեն Սիմոնյանի՝ հայտնի «Բոգոյի» անունները, վերջինս արձագանքեց, թե. «Այ Ձեր ցավը տանեմ հարցնում եք, ես էլ ճիշտն ասում եմ, էլի չեք հավատում: Իմ եղբայրը հիմա իր առողջական խնդիրներով է զբաղված, ի՞նչ կապ ունի ինքը էդ միջադեպի հետ: Մենք որեւէ հարց, որեւէ խնդիր չունենք ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդու հետ: Ինչի մասին ա խոսքը: Էս պահին իմ եղբայրը արտերկրում բուժումներ է ստանում, նա ո՞նց կարող էր էդ ամենի հետ կապ ունենար: Իսկ թե ո՞ւմ ա պետք կամ ձեռնտու հոլովվել մեր ընկերոջ՝ Ռուբեն Սիմոնյանի անունը, դա էլ չեմ հասկանում: էդ մարդը զբաղված ա իր տնտեսական գործունեությամբ, աշխատատեղեր ա ստեղծում, ընտանիքներ են ապրում էդ աշխատանքով, ու ինչի չէ՞, շատ մարդկանց էլ՝ մենք էլ, պարոն Սիմոնյանն, էլ մեր հնարավարություն սահմաններում ձեռք ենք մեկնում: Ի վերջո, ինչի՞ են ուզում չեղած տեղից կրակի վրա բենզին լցնել ու ավելորդ լարվածություն առաջացնել: Կրկնում եմ, ո՛չ իմ եղբայրը, ո՛չ էլ մեր ընկեր Ռուբեն Սիմոնյանը այդ պատմության հետ որեւէ կերպ կապ ունենալ չեն կարող: Ուղղակի կարիք էլ չկա, որ ուզում եք անպաման տարբեր մարդկանց շրջապատում կրքեր բորոբոքել:Փոխանակ խաղաղություն ուզենաք հասատատեք մարդկանց մեջ՝ կռիվներ եք գցում: Բայց դե գոնե գրելուց էլ՝ ճիշտ բաներ ա պետք գրել: Խոսում են ազատամարտիկ Հեբո Խչեյանի անունից, էն դեպքում երբ ազատամարտիկ Հեբո Խչեյանը երկու տարի կա երեւի, որ մահացել է: Ախր չի կարելի չէ՞, տենց բաներ անել: Լավ բաներ արեք, քուրիկ ջան, ամոթ ա, բոլորս էլ մարդ ենք, ուզում ենք, որ մեկ-մեկ էլ լավ բաների մասին գրեք»:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ իր հերթին, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, Երեւանում ինչ-որ վիճաբանություն է եղել վարորդների միջեւ, որն էլ հիմա անցել-գնացել է: Ամեն ինչ հարթվել է, մարզում էլ լարված մթնոլորտ չկա, որեւէ խնդիր չկա.«Հանգիստ եղեք,ամեն բան անցյալում է»,-մեզ հետ զրույցում հավաստիացրեց մարզպետը:

Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունն էլ իր հերթին, օրեր առաջ տեղեկացրել էր, որ որ նման միջադեպի առնչությամբ հաղորդում չի ստացվել: Այսինքն՝ ազատամարտիկի որդին իրեն ծեծելու դեպքով հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն: 

 

 Ն. Ադամյան 

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan