Գայլի կողմից հարձակման ենթարկված կնոջը վիրահատել են.իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը
Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն: Fnews.am-ը տեղեկացավ, որ արդեն իսկ ավարտվել է 75 ամյա կնոջ վիրահատությունը, որը տեւել է մոտ 4 ժամ: Վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային:
«Էրեբունի» ԲԿ բժիշկները վիրաբուժական մշակում են կատարել, իսկ հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը:
