Հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել է դատարան.VIDEO
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Արաբկի և Քանաքեոռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությամբ դատարան են տեղափոխել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննիչը հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող «Ճվճըվ Արոյի» որդու համար միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի: Այս պահին դատական դռնփակ նիստը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ հայտնել է Shamshyan.com-ը, մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Կամոյի Ալավերդյանին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 23-ամյա Հարություն Մուրադի Հարությունյանին և 24-ամյա Էրիկ Գագիկի Գրիգորյանին:
մանրամասները՝shamshyan.com-ում:
