1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նա հայրենիքի համար տվեց ամենաթանկը՝ կյանքը. հարազատները վերջին հրաժեշտը տվեցին Արցախում զոհված զինծառայողին (ֆոտո)

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող, հետախույզ Սասուն Մկրտչյանի հոգեհանգտի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հերոսին վերջին հրաժեշտը տալու էին եկել մի խումբ պատգամավորներ, ՊՆ ներկայացուցիչներ, նրա ծառայակիցները, հարազատները, ընկերներն ու հարյուրավոր քաղաքացիներ: Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից Ռադիկ Սամոյանն ընդգծեց, որ Սասունը Արևմտյան Հայաստանից գաղթած սասունցի ընտանիքի ժառանգ էր: «Այսօր դժվար թե որևէ մեկը կարող է կասկածել, որ Սասունը չէր ցանկանում լինել այն տղաներից մեկը, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում են իրենց հայրենիքը, Արցախը, որովհետև Սասուն գնալու ճանապարհն Արցախով է անցնում: Կեցցեն այն տղաները, ովքեր պահում են մեր սահմանները: Հազար ափսոս, որ երիտասարդներ են զոհվում, ափսոս, որ մենք այդպիսի զինվորներ ենք կորցնում:

Բայց հայրենիքի սահմանները պաշտպանելու համար զոհեր տալու համար, կարծում եմ, մենք չպետք է կախենք մեր գլուխները: Մի ժամանակ մենք էինք պաշտպանում, հիմա էլ մեր երեխաներն ու ժառանգներն են անում մեր կիսատ թողած գործը: Սասունն իր վրեժը լուծում էր, բայց դա անում էր՝ խաղաղություն ցանկանալով: Ոչ մի հայ ընտանիք պատերազմ չի ցանկանում, բայց մենք կարող ենք առ Աստված երդվել, եթե որևէ պահ լինի, որ ազգովի պետք է կանգնած լինենք, դա կլինի: Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»,­ նշեց Սամոյանը: Սասունի հորեղբայրը՝ Սասուն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նա 27 տարեկան էր, ծառայել է բանակում, որից հետո անցել է պայմանագրային զինծառայության: «Նա Արցախում էր ծառայում, ծառայության ընթացքում աչքի էր ընկել ու տեղափոխվել հատուկ ջոկատ: Նա մեծ հարգանք էր վայելում թե ընկերության, թե հարազատության, թե ծառակիցների շրջանում: Շատ հայրենասեր տղա էր, դրա համար էլ չհրաժարվեց զինվորական համազգեստից և շարունակեց ծառայությունը. հենց այդ հագուստով էլ զոհվեց»,­ ասաց Մկրտչյանը: Նա հավելեց, որ վերջին անգամ Սասունի հետ խոսել է ապրիլի 2­ին, առավոտյան ժամը 12:00-­ի սահմաններում: «Այդ ժամանակ նա նոր էր դիրք բարձրացել: Հարցրեցի՝ ո՞նց է վիճակը, պատասխանեց՝ հոպար, ամեն ինչ լավ է: Ես ասացի՝ գլուխդ ցածր պահի, նա խնդաց, սկսեց ինձ ձեռ առնել, իսկ այսօր կյանքը տվեց հայրենիքի համար»,­ եզրափակեց նա: ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատարի անձնակազմի տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանն ընդգծեց, որ Սասունն արդեն 4 տարի է՝ ինչ ծառայում էր իրենց զորամասում և աչքի է ընկել միայն դրական կողմերով:

«Նա կամավոր եկել է մեր զորամաս և ցանկություն հայտնել ծառայել հանուն հայրենիքի: Նա շատ ընկերասեր էր, պարտաճանաչ զինծառայող էր: Բազմաթիվ անգամներ խրախուսվել է հրամանատարության կողմից տարբեր տեսակի պատվոգրերով, արժեքավոր նվերներով, դրամական պարգևներով, ինչպես նաև մեդալներով»,­ ընդգծեց Դանիելյանը: Փոխգնդապետը շեշտեց, որ հայոց բանակում նրա նման զինծառայողներ շատ կան, ովքեր պատրաստ են շարունակել նրա գործը: «Ցավոք, այս Սասունը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես համոզված եմ, որ մնացած զինծառայողները նրա գործը կշարունակեն: Նա շատ մեծ հերոսություն է կատարել, որի հետևանքով ամենաթանկը՝ կյանքը տվել է հանուն հայրենիքի»,­ եզրափակեց Դանիելյանը:

 

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan