Վարդան Այվազյանի վատը, շատ վատն ու ամենավատը
Աշխարհը՝ աշխարհով, «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն՝ իր փողերի ճակատագրով: Հենց այսօր խորհրդարանում այդ հարցն էին քննարկում, այսինքն, «Հրազդան ցեմենտ»-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով արտոնություններ տալու մասին նախագիծը: Բայց մինչ կարտոնվեր 510 մլն դրամի տրամադրումը, պատգամավորները հետադարձ հայացք նետեցին ոչ հեռու անցյալին, որտեղ անմիջապես նշմարվեց գործարար Միկա Բաղդասարովի պատկառազդու կերպարը: Եվ քանի որ հենց նրա շնորհիվ էր արտոնություն տալու-չտալու երկընտրանքը, առաջարկ հնչեց Բաղդասարովին կանչել պատասխանատվության:
Եվ հենց այստեղ էլ մեջտեղ եկավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով կարծես թե ստանձնել էր Բաղդասարովի պաշտպանի դերը, թեև հավաստիացնում էր, որ խոսում է ի շահ նախագծի ընդունման: «Հիմա եթե մենք մի երկու հոգու կախեցինք, ձեր կարծիքով, պարտքերը կիջնե՞ն: Հիմա բերեցինք մի երկու հոգու գնդակահարեցինք, երկու հոգու էլ կախեցինք: Դա լրիվ այլ հարթության խնդիր է: Հիմա էդ գործարանը կանգնած է, ոչ մեկը չի աշխատում, գործարանի վրա կա 900 մլն դրամի պարտք: Հիմա այն տերը, որը 9 մլն դոլար տվել է Բաղդասարովին կամ ուրիշին՝ վերցրել է, ասում է՝ տղերք ջան, որպեսզի սա աշխատի, լրացուցիչ փող է պետք: Ասում են՝ հիմնական պարտքը ես կտամ, դուք տույժերը հանեք, զիջեք ինձ: Կառավարությանը ձեռք է տալիս, որ զիջի, մենակ գործարանն աշխատի, քիչ-քիչ փակվի: Մենք պետք է ընտրություն անենք վատի ու ավելի վատի մեջ»,- երկար-բարակ սկսեց բացատրել նա:
մանրամասները՝shame.am-ում: