«Հավաստի տեղեկություններ ունենք, որ եզդի զինվորը ողջ է, և ստացվում է` Ադրբեջանում ողջ գերի զինվորներ ունենք»
«Երբ ապրիլի 2-ին մեր հարևան պետության Զինված ուժերը լայնամասշտաբ գործողություններ սկսեցին ԼՂՀ սահմանի ամբողջ երկայնքով, նախահարձակն իրենք էին ու, փառք Աստծո, մեր բանակը կարողացավ ոչ միայն կանգնեցնել նրանց, այլև բերել հրադադարի սեղանի շուրջ։ Փառք ու պատիվ մեր զինվորներին, որոնք գնացին կրակի բերանը, նահատակվեցին ու անմահացան, որովհետև նրանց գործը հայրենիքի պաշտպանությունն էր։ Մենք հաղթեցինք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր պետությունը, մեր օջախը, մեր հայրենիքը։ Մենք պաշտպանեցինք մեր հայրենիքը՝ անկախ ազգությունից, դավանանքից և հաղթեց մեր ուժը, հավատը, մեր միասնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Նրա խոսքով՝ մենք հաղթեցինք, որովհետև բարբարոսություններ, գազանություններ, միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12-ամյա դպրոցականի վրա կրակել, մեծահասակին երբեք չենք սպանի ու ականջները չենք կտրի, բայց նրանք, ցավոք, արեցին դա։ Սլոյան Քյարամի գլուխը նրանք համացանցով ցույց տվեցին ու հրճվում էին։ Ես հավատացած եմ, եթե մեզնից մեկը նման բան աներ, մենք կատեինք նրան»։
մանրամասները՝168.am-ում :
