Էրդողանը հայց է ներկայացրել իր մասին վիրավորական բանաստեղծություն ընթերցած գերմանացի հաղորդավարի դեմ
tert.am-ը գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի դեմ, ով գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն էր կարդացել թուրք ղեկավարի մասին։ Ինչպես նշում է ria.ru-ն, գերմանական Մայնց քաղաքի դատախազությունից մանրամասնել են, որ թուրքական կողմը հայցը ներկայացրել է իրավաբանական ընկերության միջոցով։ Հայցի առնչությամբ որևէ այլ տեղեկություն չի հաղորդվել։ Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում Բեմերմանն Էրդողանին նվիրված բանաստեղծություն էր ընթերցել, ինչից հետո Անկարան Բեռլինից պահանջել էր քրեական գործ հարուցել հեռուստահաղորդավարի դեմ։
