Ես Էրդողանին ու Պորոշենկոյին ավելի խորը կհրեի ջրի մեջ,երկուսին էլ մազերից բռնած կհանեի եւ քիթ քթի կդնեի իրար կողք
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին որոշել է ինքը պատասխանել հարցին, թե ում կփրկեր, եթե խեղդվելիս լինեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես նրանց ավելի խորը կհրեի ջրի մեջ, իսկ երբ սկսեին խեղդվել, երկուսին էլ մազերից բռնած կհանեի եւ քիթ քթի կդնեի իրար կողք, որպեսզի հասկանան, որ մեկը մեզ արեւմուտքից է վնաս տալիս, մյուսը՝ հարավից: Նրանք երկուսն էլ մեր առաջ մեղավոր են»,- ասել է Ժիրինովսկին՝ հավելելով, որ Էրդողանն, ամեն դեպքում, ավելի վատն է, քանի որ խոցել է իրենց օդանավը, փոխանցում էLifeNews-ը:
Հիշեցնեք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, «ուղիղ կապի» ժամանակ հարցրեցին, թե ում կփրկեր, եթե խեղդվելիս լինեին Պորոշենկոն եւ Էրդողանը, ինչին ի պատասխան Պուտինը ասաց, որ եթե մարդ որոշել է խեղդվել, նրան անհնար է փրկել:
