Խոսել այն մասին, որ մեր զինվորները դիրքերում փամփուշտ քիչ են ունեցել, կամ չեն ունեցել, անլուրջ է. Ա. Հովհաննիսյան
Ոչ մի հիմնավոր ապացույց չկա այն մասին, թե որևէ ստորաբաժանում ապրիլյան «չորսօրյա» պատերազմի ժամանակ առանց փամփուշտի է եղել, կամ քիչ թվով փափուշտներ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդ անձնական հուզական պատմություները, թե զինվորները կրակեցին մինչև վերջին փափուշտը, չի նշանակում, որ զինվորը փափուշտ չի ունեցել: Եվ հետո, եթե զինվորը պատմում է, որ ինքը մինչև վերջին փամփուշտը կրակել է, դա բնական է: Մենք չենք կարող ձեզ պատմել, թե զինվորն այդ պահին ինչ մարտական խնդիր էր կատարում: Հնարավոր է՝ զինվորն այդ պահին կատարում էր այնպիսի մարտական խնդիր, որ իր հետ եղած ամբողջ մարտապաշարը պետք է կրակեր: Դա բնական երևույթ է, որը հանդիպում է պատերազմների ժամանակ: Ի վերջո, չմոռանանք, սա պատերազմ է, և հակառակորդը իրականացրել է ինտենսիվ հրետանային կրակ: Խոսել այն մասին, որ մեր զինվորները դիրքերում փամփուշտ քիչ են ունեցել, կամ չեն ունեցել, դա անլուրջ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
