USArmenianews.com-ը գրում է. 

Վերջին օրերին հայաստանյան մամուլը իր «ուշադրության» կիզակետում է պահել Համաշխարհային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի Հայերի միության նախագահ՝ Արա Աբրահամյանի գործնեությունը:

Լրատվական դաշտում շրջանառվում են այն խոսակցությունները, որ վերջինս Արցախին նվիրել է մեծ նվիրատվություն, բայց այն չի երևում խոշոր նվիրատուների ցանկում, և այն՝ որ Արա Աբրահամյանը լինելով Ռուսաստանի Հայերի միության նախագահ՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերին այս կարևոր օրերին թողել է մենակ՝ անտեսելով իր «հեգեմոնի» որպես այդպիսին կարգավիճակը: 

Նկատենք, որ Մալիշկայի Արան՝ հենց նույն ինքը Արա Աբրահամյանը, դեմոնստրատիվ պահվածք է որդեգրել, որպեսզի Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցները իր PR-ով զբաղվեն: Եթե անգամ նա ցանկանար, շատ գումար էլ ծախսեր, չէր կարողանա ապահովել իր անձի սեփական փիառը, այնպես, ինչպես այսօր, մամուլով և համացանցով կարելի է նրա անունը նկատել որպես խայտառակված անձ ՝ ամենաընթերցվածների ցուցակում:

Վերջապես, այս խայտառակություններից դուրս գալու համար, Համաշխարհային հայկական կոնգրեսի լրատվության բաժինը տարածում է հաղորդագրություն առ այն՝ որ Լոս Անջելեսում, ապրիլի 4-ին, Հյուսիսայիան Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի մի շարք ղեկավարների և բարերարների հետ, ովքեր ընդառաջելով նրա կոչին՝ իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանի Հանրապետությանը: Ժամերի ընթացքում հիմնադրամին է փոխանցվել շուրջ 300,000 դոլար գումար: Հրավիրված խորհրդին մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ով իր կողմից նվիրաբերել է 100.000 դոլար: 
Այս մասին մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ։ Տրամաբանական է, որ Արա Աբրահամյանի նվիրաբերած այդ գումարի հետ կապված հետագա հարցերը կարգավորվում են ոչ թե Համաշխարհային հայկական կոնգրեսի, այլ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կողմից, և դրա ճակատագրի հասցեատերը հենց վերջինս է,- ասվում է այդ բոցաշունչ , հավատ չներշնչող հաղորդագրությունում:
Փաստորեն, ըստ իր մամլո հաղորդագրության ,հասկանում ենք, որ նա ապրիլի 4-ից առ այսօր իր նվիրած 100.000 դոլարի «առեղծվածի» պասը նետում է Հովնան արք. Տերտերյանի «դաշտը»:

Մի պահ մտովի պատկերացնենք, որ հայրենասիրությունից մղված միստր Աբրահամյանը, աղա է գտնվել և, իրոք, այդ գումարը փոխանցել է իրենց հաղորդագրության մեջ հիշատակվող հասցեին, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ է լռում հոգևոր դիվանի լրատվական ծառայությունը, չէ որ անցել է արդեն 13 օր և պետք է հրապարակվեր նվիրատուների ցանկը, ընդհանուր գումարը և այդ գումարի ճակատագիրը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: